Լաբորատոր միավորների փոխակերպիչ

Տարբեր լաբորատորիաներ կիրառում են միավորների տարբեր համակարգեր, ուստի երբեմն կարիք է զգացվում կատարել արդյունքների փոխակերպում մի միավորից դեպի մյուսը: Եթե մինչ օրս առնչվել եք տարբեր լաբորատորիաների հետ, գուցե նկատել եք, որ տարբեր կենտրոնների ներկայացրած ոչ միայն նորմալ արժեքները, այլև դրանց չափման միավորները երբեմն միմյանցից տարբերվում են: Օրինակ, մեր կենտրոնի լաբորատորիայում արյան պլազմայի գլյուկոզը չափվում է մմոլ/լ-ով, իսկ մեկ այլ կենտրոնում որպես գլյուկոզայի պատասխան Ձեզ կարող է տրամադրվել մգ/դլ-ով: Սա նշանակում է, որ, եթե մեր լաբորատորիայում տվել են 6,11 մմոլ/լ պատասխան, սա «հին» չափման միավորով նույն 110 մգ/դլ-ն է:

Նման իրավիճակի հանդիպելիս առաջին ռեակցիան լինում է խորը շփոթությունը: Ահա թե ինչու մենք ներկայացնում ենք մի գործիք, որը թույլ կտա Ձեզ հեշտությամբ անցնել մի միավորից մյուսին՝ համեմատելու տարբեր պատասխանները:

Ինչպե՞ս օգտվել գործիքից

  • Ցանկից ընտրեք Ձեզ հետաքրքրող լաբորատոր ցուցանիշը:
  • Ընտրեք մուտքային և ելքային միավորները (ո՞ր համակարգից դեպի ո՞ր համակարգն եք ցանկանում փոխակերպել):
  • «Մուտքային արժեք» դաշտում գրեք տվյալ լաբորատոր ցուցանիշի առկա արժեքը:
  • Սեղմեք «Փոխակերպել» կոճակը, որից հետո «Պատասխան» դաշտում կհաշվարկվի փոխակերպված արժեքը: