Հայտարարություն. ավագ բուժքրոջ թափուր հաստիք
19-09-2017
Յունիմեդ բժշկական կենտրոնը փնտրում է հմուտ և նախաձեռնող անհատի` ավագ բուժքրոջ թափուր հաստիքում աշխատելու համար:
Աշխատանքի վայրը.
Յունիմեդ բժշկական կենտրոն, ք.Աբովյան, Հանրապետության 11/5:
Աշխատաժամերը.
Լրիվ աշխատանքային օր, երկուշաբթիից ուրբաթ, 09:00 - 17:00
Պարտականությունները.
- Միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքային ծանրաբեռնվածության բաշխում և վերահսկում
- Միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից կարգապահական, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի և կորպորատիվ էթիկայի կանոնակարգերի պահպանման վերահսկում
- Ընկերությունում ընդունված հաշվետվությունների տրամադրում
- Ավագ բուժքրոջ պաշտոնի շրջանակներում ադմինիստրատիվ այլ աշխատանք
Պահանջվող հմտությունները.
- Համակարգչային հմտություններ (MS World/Excel, Internet) (պարտադիր)
- Առնվազն երեք տարվա բուժքրոջ աշխատանքային փորձ (պարտադիր)
- Նախկինում ավագ բուժքրոջ պաշտոնում աշխատելու փորձ (ցանկալի)
- Ռուսերենի և անգլերենի տիրապետում (ցանկալի)
Դիմելու կարգը.
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել .(JavaScript must be enabled to view this email address) էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Ավագ բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը.
30.09.2017թ.