Հայտարարություն. բժիշկ-լաբորանտի թափուր հաստիք
04-03-2020
Յունիմեդ բժշկական կենտրոնը փնտրում է հմուտ, փորձառու և նախաձեռնող անհատի` բժիշկ-լաբորանտի թափուր հաստիքում աշխատելու համար:
Աշխատանքի վայրը.
Յունիմեդ բժշկական կենտրոն, ք.Աբովյան, Հանրապետության 11/5:
Աշխատաժամերը.
Լրիվ աշխատանքային օր (երկ-ուրբ՝ 09:00-17:00)
Պարտականությունները.
- Իրեն ամրագրած լաբորատոր վերլուծիչներով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների բարձրորակ և պատշաճ կատարում
- Իրեն վստահված սարքերի և գործիքների անվտանգ օգտագործում և խնամք
- Իրեն վստահված բժշկական նշանակության նյութերի և պարագաների պատշաճ օգտագործման և պահպանման ապահովում, անվանաքանակական հաշվառման վարում
- Այլ հարակից գործառույթներ
Պահանջվող հմտությունները.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (բժիշկ-լաբորանտ) (պարտադիր)
- Բժիշկ-լաբորանտի աշխատանքային փորձ, այդ թվում՝ ավտոմատ և կիսաավտոմատ լաբորատոր վերլուծիչներով աշխատելու հմտություններ (պարտադիր)
- Համակարգչային հմտություններ (MS Word/Excel, Internet) (խիստ ցանկալի)
- Թիմային աշխատանքի բարձր հմտություններ
Դիմելու կարգը.
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել .(JavaScript must be enabled to view this email address) էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բժիշկ-լաբորանտ»:
Դիմելու վերջնաժամկետը.
20.03.2020թ.
Հարցազրույցները կանցկացվեն 2020թ. մարտի 21-30-ը:
Ընտրված մասնագետի հետ պայմանագրի կնքումը և փորձաշրջանի սկիզբը՝ 2020թ. ապրիլի 1: