Հայտարարություն. բուժքույր/բուժակ-լաբորանտի թափուր հաստիք

04-06-2018

Հայտարարություն. բուժքույր/բուժակ-լաբորանտի թափուր հաստիք

Յունիմեդ բժշկական կենտրոնը փնտրում է հմուտ և նախաձեռնող անհատի` բուժքույր/բուժակ-լաբորանտի թափուր հաստիքում աշխատելու համար:

Աշխատանքի վայրը.
Յունիմեդ բժշկական կենտրոն, ք.Աբովյան, Հանրապետության 11/5:

Աշխատաժամերը.
Լրիվ աշխատանքային օր

Պարտականությունները.

  • Բժիշկ-լաբորանտի հսկողության ներքո լաբորատոր հետազոտությունների կատարում
  • Իրեն վստահված սարքերի և գործիքների անվտանգ օգտագործում և խնամք
  • Իրեն վստահված բժշկական նշանակության նյութերի և պարագաների պատշաճ օգտագործման և պահպանման ապահովում, անվանաքանակական հաշվառման վարում
  • Ընկերությունում ընդունված հաշվետվությունների տրամադրում
  • Այլ հարակից գործառույթներ

Պահանջվող հմտությունները.

  • Միջին մասնագիտական կրթություն (բուժքույր/բուժակ-լաբորանտի որակավորում) (պարտադիր)
  • Համակարգչային հմտություններ (MS Word/Excel, Internet) (պարտադիր)
  • Լաբորանտի աշխատանքային փորձ (ցանկալի)
  • Թիմային աշխատանքի բարձր հմտություններ

Դիմելու կարգը.
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել .(JavaScript must be enabled to view this email address) էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բուժքույր/բուժակ-լաբորանտ»:

Դիմելու վերջնաժամկետը.
16.06.2018թ.

Տարածել այս էջը