Հայտարարություն. բուժքույր/բուժակ-լաբորանտի թափուր հաստիք
24-07-2018
Յունիմեդ բժշկական կենտրոնը փնտրում է հմուտ և նախաձեռնող անհատի` բուժքույր/բուժակ-լաբորանտի թափուր հաստիքում աշխատելու համար:
Աշխատանքի վայրը.
Յունիմեդ բժշկական կենտրոն, ք.Աբովյան, Հանրապետության 11/5:
Աշխատաժամերը.
Լրիվ աշխատանքային օր (երկ-ուրբ՝ 09:00-17:00, շբ՝ 09:00-13:00)
Պարտականությունները.
- Բժիշկ-լաբորանտի հսկողության ներքո լաբորատոր հետազոտությունների կատարում
- Իրեն վստահված սարքերի և գործիքների անվտանգ օգտագործում և խնամք
- Իրեն վստահված բժշկական նշանակության նյութերի և պարագաների պատշաճ օգտագործման և պահպանման ապահովում, անվանաքանակական հաշվառման վարում
- Ընկերությունում ընդունված հաշվետվությունների տրամադրում
- Այլ հարակից գործառույթներ
Պահանջվող հմտությունները.
- Միջին մասնագիտական կրթություն (բուժքույր/բուժակ) (պարտադիր)
- Համակարգչային հմտություններ (MS Word/Excel, Internet) (պարտադիր)
- Լաբորանտի աշխատանքային փորձ (ցանկալի)
- Թիմային աշխատանքի բարձր հմտություններ
Դիմելու կարգը.
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել .(JavaScript must be enabled to view this email address) էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բուժքույր/բուժակ-լաբորանտ»:
Դիմելու վերջնաժամկետը.
31.07.2018թ.