Հայտարարություն. մատենավարի (ընդունարանի աշխատակցի) թափուր հաստիք

24-06-2020

Հայտարարություն. մատենավարի (ընդունարանի աշխատակցի) թափուր հաստիք

Յունիմեդ բժշկական կենտրոնը փնտրում է հմուտ և նախաձեռնող անհատի` մատենավարի (ընդունարանի աշխատակցի) թափուր հաստիքում աշխատելու համար:

Աշխատանքի վայրը.
Յունիմեդ բժշկական կենտրոն, ք.Աբովյան, Հանրապետության 11/5:

Աշխատաժամերը.
Լրիվ աշխատանքային օր

Պարտականությունները.

  • Այցելուների տվյալների կառավարում (գրանցում, պատասխանների հավաքում)
  • Հեռախոսազանգերի և էլ. նամակագրության կառավարում
  • Ներքին տեղեկատվական հոսքերի կառավարում
  • Ընկերությունում ընդունված հաշվետվությունների տրամադրում
  • Այլ հարակից գործառույթներ

Պահանջվող հմտությունները.

  • Միջին մասնագիտական կրթություն (բուժքույր) (պարտադիր)
  • Լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ (խիստ ցանկալի)
  • Համակարգչային գերազանց հմտություններ (MS Word/Excel, Internet)՝ օպերատորություն, տվյալների շտեմարանի հետ աշխատանք (պարտադիր)
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն լեզվի բավարար իմացություն (պարտադիր)
  • Անգլերեն և այլ լեզուների բավարար իմացություն (ցանկալի)
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (ներառյալ՝ էլեկտրոնային) (պարտադիր)
  • Թիմային աշխատանքի բարձր հմտություններ

Դիմելու կարգը.
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել .(JavaScript must be enabled to view this email address) էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Մատենավար (ընդունարանի աշխատակից)»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, ում տվյալները համապատասխանում են պահանջվող հմտություններին:

Դիմելու վերջնաժամկետը.
06.07.2020թ.

Տարածել այս էջը