Զեղչային տասնօրյակ՝ նվիրված Հայոց բանակի 26-րդ տարեդարձին

26-01-2018

Զեղչային տասնօրյակ՝ նվիրված Հայոց բանակի 26-րդ տարեդարձին

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։ Հաղթանակած և մեր երկրի անվտանգության երաշխիքը դարձած մեր քաջարի զինվորականների տոնը։ Իրենց կյանքի գնով մեր խաղաղության համար նահատակված հերոսների հիշատակի օրը։

Յունիմեդ Բժշկական Կենտրոնը Հայոց բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարում է տոնական 10-օրյակ։ Ս․թ․ հունվարի 25-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ մեր կենտրոնի բոլոր տղամարդ այցելուները կսպասարկվեն 30% զեղչով։ Եվ ամենակարևորը, Աբովյանում և հարակից համայնքներում բնակվող բոլոր գործող զինվորականները կսպասարկվեն անվճար։
Ձեզ՝ առողջություն, իսկ մեր բանակին՝ խաղաղություն։

Տարածել այս էջը