Լաբորատոր թեստերը՝ հայերեն և առցանց

04-01-2014

Լաբորատոր թեստերը՝ հայերեն և առցանց

Մենք փորձում ենք մեր կայքը դարձնել առավել օգտակար և գրավիչ ԲՈԼՈՐԻ համար՝ անկախ այն հանգամանքից, թե դուք մեր կենտրոնի այցելուն եք, թե ոչ:

Այս իմաստով, մենք պատիվ ունենք Ձեզ ներկայացնելու մեր նոր նախագիծը՝ լաբորատոր թեստերի առցանց գործիքը: Այն ոչ միայն առցանց է, այլև՝ լիարժեք հայերեն:

Ներկա պահին առկա են ավելի քան 10 հանրաճանաչ լաբորատոր հետազոտությունների ընդհանուր նկարագրությունը, հետազոտության և կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններն և նախապատրաստությունը, հետազոտությունների ցուցումները և ստացված արդյունքների բացատրությունը և մեկնաբանությունը:

Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կավելացվեն մի քանի նոր թեստեր, իսկ սա նշանակում է, որ շուտով մեր կայքը կհամալրվի լաբորատոր թեստրի առցանց լիարժեք շտեմարանով:

Ինչ խոսք, որ մենք ուշի-ուշով կհետևենք Ձեր կարծիքներին, գնահատականներին, առաջարկություններին ու դիտողություններին:

Եվ այսպես, welcome to Յունիմեդ ԲԿ լաբ թեստերի բաժին:

Տարածել այս էջը