Ինչպե՞ս հեշտ գտնել մեզ
07-12-2013
Յունիմեդ ԲԿ-ն գտվնում է ք.Աբովյանում, Օրիգինալ սուպերմարկետի (նախկին կինոթատրոնի շենքի) խաչմերուկի վրա: Եթե կանգնած եք Օրիգինալ սուպերմարկետի դիմաց, ապա նայեք նայեք անկյունագծով 4-հարկանի շենքի տանիքին (դա նախկին Տրեստի շենքն է), ու կտեսնեք ՅՈՒՆԻՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ վահանակը: Հենց այդ շենքում էլ մեր կենտրոնն է, իսկ մուտքը՝ բակի կողմից:
Հանրային տրանսպորտով Երևանից գալուց սա 2-րդ կանգառն է, իսկ «վերևից» գալուց, Աբովյանի հիվանդանոցից հաշված՝ 2-րդ կանգառը:
Երևանից գալուց պետք է հասնել այս խաչմերուկը, թեքվել ձախ և 10 մետրից՝ դարձյալ թեքվել ձախ ու մտնել շենքի բակ:Աբովյանի հիվանդանոցից, ծննդատնից (3-րդ, 4-րդ միկրոներից) գալուց՝ խաչմերուկից թեքվել աջ և 10 մետրից թեքվել ձախ ու մտնել շենքի բակ:Էլարից կողմից (Պիոներական փողոցով) մոտենալիս՝ անցնել խաչմրուկն ուղիղ և 10 մետրից թեքվել ձախ ու մտնել շենքի բակ:
Եկեղեցու կողմից (Օգոստոսի 23-ի փողոցով) մոտենալիս՝ չհասած խաչմերուկը (10 մետր)՝ թեքվել աջ ու մտնել շենքի բակ:Օրիգինալ սուպերմարկետի (նախկին կինոթատրոնի շենքի) խաչմերուկ հասնելիս ուշադրություն դարձրեք Յունիմեդ ԲԿ ցուցանակներին. դրանք կուղղորդեն Ձեզ դեպի մեր կետրոն:
Եթե ավելի մանրամասնեմ, ապա մեր կենտրոնը տեղակայված է ԴՕՍԱԱՖ-ի շենքի կողքը, Աբովյան TV-ի գրասենյակի անմիջապես դեմը:
Թարմացված. Ներկայում մենք տեղափոխվել ենք նույն շենքի 1-ին հարկ։