Արդեն մատչելի են գերձայնային հետազոտությունները

21-02-2016

Արդեն մատչելի են գերձայնային հետազոտությունները

Ի ուրախություն մեր այցելուների, Յունիմեդ ԲԿ-ն ընդլայնում է իր ծառայությունները։ Այսուհետև սոնոգրաֆիկ, էխոսրտագրության և մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտությունները մատչելի են մեր կենտրոնում։ Հետազոտությունները կիրականացվեն վերջին սերնդի Samsung Medison UGEO H60 սոնոգրաֆով (3D/4D)։

Գերձայնային (ուլտրաձայնային) հետազոտությունները տրամադրվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:

Յունիմեդ բժշկական կենտրոնում այսուհետ կիրականացվեն՝

  • որովայնի օրգանների համալիր սոնոգրաֆիա (լյարդ, լեղուղիներ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ)
  • փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա (կանանց մոտ՝ արգանդ և հավելումներ, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձ, սերմնաբշտեր)
  • միզուղիների սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ)
  • պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա (վահանաձև գեղձ, թքագեղձեր, ավշ. գեղձեր)
  • վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
  • կրծքագեղձերի սոնոգրաֆիա
  • փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգոգրաֆիա
  • ֆուլիկուլոմետրիա
  • հղիություն (պտուղ)
  • մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն
  • էխոկարդիոգրաֆիա

Այս հետազոտություններից օգտվելու համար խնդրում ենք նախապես հերթագրվել։

Տարածել այս էջը