Դասընթաց Աբովյանի ԲԿ-ում

05-12-2014

Դասընթաց Աբովյանի ԲԿ-ում

Դասընթացը կազմակերպվել էր Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի հետ համատեղ:

Դասընթացը վարեցին Ցիալա Ուստյանը և Պարունակ Զելվեյանը:

Դասընթացի թեմաներն էին՝ սրտի ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը և 24-ժամյա ԷՍԳ Հոլտեր մոնիտորինգը:

Լսարանին ներկայացվեցին այս երկու մեթոդների նպատակները, ցուցումները, հակացուցումները և տեխնիկական առանձնահատկությունները:

Դասախոսությանն անցավ աշխույժ հարց ու պատասխանի, անկաշկանդ ու անկեղծ քննարկումների մթնոլորտում:

Սրտաբանական ախտորոշիչ ծառայությունները մատչելի կլինեն Յունիմեդ ԲԿ-ում ս.թ. դեկտեմբերի 8-ից սկսած:
Այդ ծառայություններն են՝

  • ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստ
  • 24-ժամյա էՍԳ Հոլտեր մոնիթորինգ
  • 24-ժամյա Զ/Ճ մոնիթորինգ
  • զարկերակների կարծրության CAVI հետազոտություն
Տարածել այս էջը