Ինչպես նախապատրաստրաստվել լաբորատոր հետազոտությանը


Արյան հանձնում

  • Հնարավորության դեպքում ցանկալի է արյունը հանձնել առավոտյան ժամերին՝ 08:00-11:00 շրջակայքում, քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ անց: Այս ընթացքում ջրի ընդունելը կարող է լինել սովորական ռեժիմով: Նախորդ օրն անհրաժեշտ է խուսափել սննդային գերբեռնվածությունից:
  • Եթե դուք ընդունում եք որևէ դեղեր, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր բժշկի հետ, թե արդյոք նպատակահարմար է անցնել նշանակված հետազոտություններն այդ դեղերն ընդունելու ֆոնի վրա և արդյոք արժի արյունը հանձնելուց մեկ կամ մի քանի օր առաջ դադարեցնել դրանց ընդունումը:
  • Ալկոհոլի ընդունումը պետք է բացառել առնվազն հետազոտությանը նախորդող օրվա ընթացքում:
  • Ծխախոտի օգտագործումը պետք է բացառել առնվազն հետազոտությանը նախորդող մեկ ժամվա ընթացքում:
  • Ֆիզիկական և հուզական սթրեսների առկայությունը պետք է հնարավորինս բացառել առնվազն հետազոտությանը նախորդող օրվա ընթացքում:
  • Բուժկենտրոն այցելելուց հետո մինչև արյուն հանձնելը խորհուրդ է տրվում հանգստանալ առնվազն 10-20 րոպե (ավելի լավ է՝ նստած վիճակում):
  • Ցանկալի չէ լաբորատոր հետազոտության համար արյուն հանձնել անմիջապես որևէ ֆիզիոթերապևտիկ, գործիքային և այլ բուժմիջամտություններից հետո: Որոշ միջամտություններից հետո (օրիանակ՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի թեստը շագանակագեղձի բիոպսիայից հետո) լաբորատոր հետազոտության արդյունքները կարող են կտրուկ շեղվել, ուստի և նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ թեստի հանձնման ժամկետների շուրջ:
  • Լաբորատոր որևէ ցուցանիշի կրկնակի կամ ժամանակի ընթացքում հիվանդության կամ բուժման ընթացքը հսկելուն ուղղված մի շարք հետազոտությունների անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է արյունը հանձնել նույն պայմաններում, օրվա նույն ժամին և նույն լաբորատորիայում:
  • Արյան լաբորատոր որոշ հետազոտությունների դեպքում պետք է պահպանել հատուկ պայմաններ, որոնց մասին Ձեզ կտեղեկացնեն Յունիմեդ Բժշկական Կենտրոնում:

Մեզի հանձնում

  • Մեզի կենսանմուշն անհրաժեշտ է հավաքել միանվագ օգտագործման տարայում: Նման տարա կարող եք գնել ցանկացած դեղատնում կամ անվճար ստանալ Յունիմեդ Բժշկական Կենտրոնում:
  • Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը՝ փոփոխելով վերջինիս բնական գույնը (օրինակ՝ ճակնդեղ, բազուկ, գազար և այլն):
  • Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում խորհրդակցեք այդ միզամուղները նշանակած բժշկի հետ՝ մեկ օրով դրանց ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
  • Մեզի կենսանմուշը հավաքելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է իրականացնել սեռական օրգանների տուալետ:
  • Կանանց խորհուրդ չի տրվում մեզի հանձնումը դաշտանի փուլում:
  • Լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ է հավաքել առավոտյան մեզը՝ 50 մլ ծավալով:
  • Լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ է հավաքել մեզի միջին պորցիան:
  • Մեզը հավաքելուց հետո անմիջապես փակեք տարայի կափարիչը
  • Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը:
  • Մեզի կենսանմուշը տեղափոխեք Յունիմեդ Բժշկական Կենտրոն առանց երկարատև ձգձգումների, հակառակ դեպքում պահպանեք այն սառը պայմաններում (+2 մինչև +8°С):

Կղանքի հանձնումը դիսբակտերիոզի հետազոտության համար

  • Աղիքային դիսբակտերիոզի համար կենսանմուշը (կղանք) վերցվում է հակաբիոտիկներով կամ քիմիոթերապևտիկ բուժման մեկնարկից առաջ: Նման դեպքերում լաբորատոր հետազոտության համար պիտանի է միայն նոր արտաթորված կղանքը:
  • Հետազոտությունից 3-4 առաջ անհրաժեշտ է բացառել լուծողականների, կաստորյան կամ վազելինային յուղերի ընդունումը, ինչպես նաև դադարեցնել ուղիղաղիքային մոմիկների օգտագործումը: Լաբորատոր հետազոտության համար հոգնայով ստացված կղանքը պիտանի չէ:
  • Մինչև կենսանմուշի հանձնելն անհրաժեշտ է միզել ունիտազի մեջ, որից հետո բնական դեֆեկացիայով մաքուր գիշերանոթի (судно) մեջ հավաքել արտաթորանքը (հետևել, որպեսզի մեզ չհայտնվի այնտեղ): Նախապես գիշերանթոը կարող է մշակվել որևէ դեզինֆեկցիոն միջոցով, որից հետո այն պետք է լավ մաքրաջրել հոսող ջրի տակ և ողողել եռման ջրով:
  • Կղանքը հավաքվում է մաքուր միանվագ տարայում ոչ ավել, քանի վերջինիս 1/3 ծավալը: Կենսանմուշը Յունիմեդ Բժշկական Կենտրոն պետք է հասցնել կղանքը վերցնելուց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում՝ մինչ այդ պահելով սառը պայմաններում (+2 մինչև +8°С` առանց սառեցնելու):
  • Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը:

Չի թույլատրվում

  • սառեցնել կենսանմուշը (замораживание)
  • երկարատև պահպանել կենսանմուշը (ավելի քան 5-6 ժամ)
  • վերոնշյալից բացի օգտվել տեղափոխման այլ միջոցներից
  • պահել նմուշը ոչ կիպ փակված կոնտեյներում
  • հետազոտության ներկայացնել նախորդ օրը վերցված կենսանմուշը

Սերմնահեղուկի հանձնում

  • Սերմնահեղուկը պետք է հանձնել սեռական հարաբերություններից զերծ մնալուց ոչ շուտ, քան 48 ժամ և ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում:
  • Վերոնշյալ ժամկետում անհրաժեշտ է զերծ մնալ նաև ալկոհոլի, դեղերի ընդունումից, շոգեբաղնիքներ այցելելուց, УВЧ միջոցառումներից:
  • Հետազոտության համար պիտանի է ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ստացված սերմնահեղուկը: Մինչև Յունիմեդ Բժշկական Կենտրոն տեղափոխելը կենսանմուշը պետք է պահպանել տաք՝ +27° մինչև +37°С պայմաններում:
  • Սերմնահեղուկը պետք է հավաքել միանվագ օգտագործման տարայում՝ զերծ մնալով պահպանակի օգտագործումից:
  • Տարայի վրա պետք է նշել Ձեր ազգանուն-անունը, ծննդյան թվականը, կենսանմուշը վերցնելու ամսաթիվը:
Տարածել այս էջը
© 2015-2024 Յունիմեդ ԲԿ Պայմաններ | Կայքի քարտեզ | Լիցենզիաներ՝ Կ-ԲՕ-002182 տրվ. 17/08/2016. Կ-ԲՕ-03368 տրվ. 21/12/2022 | Գովազդի թույլտվություն՝ ԲՄԳ-00020 տրվ. 13/06/2016