Դ-դիմեր

2013-2016 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Ընդհանուր նկարագիր

D-դիմերը հանդիսանում է թրոմբառաջացման և ֆիբրինոլիզի մարկեր:

D-դիմերի (D-dimer) մակարդակը կարող է բարձրանալ մակարդելիության ակտիվացմամբ ընթացքող բազմաթիվ վիճակների ժամանակ՝ տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ (ДВС), խորանիստ երակների թրոմբոզ, թոքային թրոմբոէմբոլիա, վիրահատական մեծ միջամտությունների ժամանակ հյուսվածքների տարածուն վնասում, սրտային անբավարարություն, վարակներ, բորբոքումներ, նորագոյացություններ և այլն:

Չնայած հետազոտություն սահմանափակ սպեցիֆիկությանը, D-դիմերի որոշումը մակարդելիության և ֆիբրինոլիզի մյուս գործոնների համեմատ ունի մի շարք առավելություններ, քանի որ D-դիմերն առաջանում է միայն այն դեպքում, երբ առկա են երկու պրոցեսները միաժամանակ: Օրինակ, D-դիմերի մակարդակը չի փոփոխվում առաջնային ֆիբրինոլիզի, դիսֆիբրինոգենեմիաների ժամանակ:

D-դիմերի մակարդակի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են թրոմբի մեծությունը, կլինիկական նշաններն ի հայտ գալուց հետո հակամակարդիչներով բուժման սկիզբն ընկած ժամանակահատվածը, որոնց դեպքում D-դիմերի մակարդակն աստիճանաբար նվազում է, թրոմբոլիտիկ բուժումը, որը, հակառակը, առաջացնում է D-դիմերի մակարդակի բարձրացում:

Հղի կանանց մոտ հղիության վաղ փուլերից սկսած D-դիմերի մակարդակն արյան մեջ աստիճանաբար բարձրանում է: Հղիության ժամկետների ավարտին վերջինիս մակարդակը կարող է 3-4 անգամ գերազանցել սկզբնականը: D-դիմերի զգալի բարձր ցուցանիշներ գրանցվում է հղիության բարդությունների ժամանակ (հեստոզ, պրեէկլամպսիա), ինչպես նաև դիաբետով, երիկամների հիվանդություններով հղիների մոտ:

D-դիմերի մակարդակն աճում է նաև 80 տարեկանից հետո:

Նախապատրատում

Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:

Հետազոտության ցուցումներ

  • թրոմբոտիկ վիճակների ախտորոշում
  • խորանիստ երակների թրոմբոզ (բացառման թեստ)
  • թոքային թրոմբոէմբոլիաներ
  • արյան ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ (ДВС)
  • հղիության բարդացած ընթացք
  • թրոմբոլիտիկ բուժման վերահսկողություն

Արդյունքների մեկնաբանում

D-դիմերի մակարդակի բարձրացում

  • զարկերակային և երակային թրոմբներ (այդ թվում՝ խորանիստ երակների թրոմբոզ, ԹԶԹԷ)
  • տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ (ДВС)
  • վարակներ, սեպսիս
  • բորբոքումներ (մեղմ բարձրացում)
  • լյարդի հիվանդություններ
  • տարածուն հեմատոմաներ
  • հղիություն
  • վիրահատական միջամտություններ
  • 80 տարեկանից բարձր տարիք
  • ուռուցքային հիվանդություններ
  • թրոմբոլիտիկ բուժում

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն

Սույն նյութից օգտվելիս հղումը դեպի բնօրինակը պարտադիր է։