2013-2016 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն
Ընդհանուր նկարագիր
Ըստ Նեչիպորենկոյի մեզի հետազոտությունը մեզում լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների (ցիլինդր) քանակական որոշումն է:
Լեյկոցիտների, էրիթրոցիտների և ցիլինդրների քանակը հաշվարկվում է 1 մլ մեզում:
Նախապատրատում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Մեզի ընդհանուր և ըստ Նիչեպարենկոյի հետազոտությունների համար անհրաժեշտ է մեզը հանձնել տարբեր օրեր: Հակառակ դեպքում, երկու հետազոտությունների համար առավոտյան մեզի նույն չափաբաժինն օգտագործելիս, հավաքված մեզի ոչ համաչափ խառնված լինելու և արտաքին այլ գործոնների ազդեցության պարագայում հնարավոր է այս երկու հետազոտությունների իրարամերժ արդյունքներ:
Անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները: Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը: Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Հետազոտության ցուցումներ
- Անախտանիշ (թաքնված) բորբոքային պրոցեսի ախտորոշում
- Անախտանիշ (թաքնված) հեմատուրիայի ախտորոշում
- Անախտանիշ (թաքնված) ցիլինդրուրիայի ախտորոշում
- Լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության պարզաբանում
- Ընթացիկ բուժման դինամիկ հսկողություն
Արդյունքների մեկնաբանում
Կլինիկական նշանակություն
Թեսթը մշակվել է Ա.Զ.Նեչիպորենկոյի կողմից: Լեյկոցիտուրիայի կամ հեմատուրիայի գերակշռության հարցը կարևոր նշանակություն է ստանում գլոմերուլոնեֆրիտների և պիելոնեֆրիտների միջև տարբերակիչ ախտորոշման մեջ: Գլոմերուլոնեֆրիտների ժամանակ սովորաբար էրիթրոցիտների քանակը գերազանցում է լեյկոցիտների քանակը, մինչդեռ պիելոնեֆրիտների ժամանակ գործում է հակառակ հարաբերակցությունը, ըստ որում, լեյկոցիտուրիան ավելի բնորոշ է քրոնիկ պիելոնեֆրիտի առաջին (բորբոքման) փուլին, իսկ երկրորդ (սկլերոտիկ) փուլում այն նվազում է:
Միզաքարային հիվանդության ժամանակ դիտարկվում է երկրորդային հեմատուրիա, որը կարող է ուղեկցվել նաև քրոնիկ պիելոնեֆրիտի հետ: Գլանակների մեծ քանակների հայտնաբերումը թույլ է տալիս մտածել ֆիզիկական գերծանրաբեռնվածության, էպիլեպսիայի, զարկերակային գերճնշման, սրտի արատների, սրտային դեկոմպենսացիայի, հղիների տոքսիկոզի, վիրուսային հեպատիտի, պոդագրայի և այլ հիվանդությունների առկայության մասին: Ցիլինդրուրիան բնորոշ է նաև տերմինալ վիճակներին:
2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն
Սույն նյութից օգտվելիս հղումը դեպի բնօրինակը պարտադիր է։