17-OH պրոգեստերոն (17-OH Prog)


Ընդհանուր տեղեկություններ

17-ОН պրոգեստերոնը մակերիկամներում կորտիզոլի սինթեզի միջանկյալ նյութերից մեկն է։

17-ОН-պրոգեստերոնը (17-հիդրօքսիպրոգեստերոն) ստերոիդ է, որն արտադրվում է մակերիկամներում, սեռ. գեղձերում և ընկերքում։ Այն հանդիսանում է պրոգեստերոնի և 17-հիդրօքսիպրեգնենոլոնի մետաբոլիկ քայքայման միջանկյալ նյութ։ Ինչպես մակերիկամներում, այնպես էլ ձվարաններում 17-ОH պրոգեստերոնը կարող է նաև վերափոխվել անդրոստենդիոնի՝ տեստոստերոնի և էստադիոլի նախորդող նյութի։

17-ОН-պրոգեստերոնին բնորոշ է ԱԿՏՀ-ի նման արյան մակարդակի օրական տատանումները (կորտիզոլի նման առավելագույն ցուցանիշները գրանցվում են առավոտյան, իսկ նվազագույնները՝ գիշերը)։ 17-OH պրոգեստերոնը 21-հիդրօքսիլազի և 11-b-հիդրօքսիլազի մասնակցությամբ այնուհետև վերածվում է կորտիզոլի։

Կանանց մոտ ձվարաններում 17-ОН-պրոգեստերոնի առաջացումը տատանվում է նաև դաշտանային ցիկլի շրջանում։ ԼՏՀ-ի պիկից մեկ օր առաջ գրանցվում է 17-ОН-պրոգեստերոնի մակարդակի զգալի աճ, որից հետո ցիկլի միջնամասում գրանցվում է պիկ, ինչը համընկնում է ԼՏՀ-ի պիկի հետ, որից հետո՝ կարճատև նվազեցում, որը փոարինվում է էստրադիոլի և պրոգեստերոնի մակարդակների հետ կոռելացվող աճով։


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Ըստ բժշկի ցուցման կանանց մոտ հետազոտությունը սովորաբար իրականացվում է դաշտանային ցիկլի 3-5-րդ օրերին։ Գլյուկոկորտիկոիդային բուժման դինամիկ հսկողության համար ցանկալի է դեղի ընդունումից հետո թեստը հանձնել ժամանակային միևնույն միջավայրում։

Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան (ժամը 08։00-11։00-ի միջակայքում), քաղցած վիճակում։

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • Մակերիկամների բնածին հիպերպլազիայով և 21-հիդրօքսիլազի կամ 11-հիդրօքսիլազի դեֆիցիտի այլ տեսակներով պացիենտների ախտորոշում և հսկողություն
  • Հիրսուտիզմ
  • Կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարման և անպտղություն
  • Մակերիկամների ուռուցքներ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Չափման միավորների փոխակերպում

նգ/մլ х 3,03 = նմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմաներ

Կանայք

  • ֆոլիկուլյար փուլ (0,2-1,3) նգ/մլ
  • լյուտեինային փուլ (1,0-4,5) նգ/մլ
  • մենոպաուզա (0,2-0,9) նգ/մլ

Տղամարդիկ

  • (0,2-2,3) նգ/մլ

Շեղված արդյունքների մեկնաբանում

17-OH պրոգեստերոնի մակարդակի բարձրացում

  • մակերիկամների բնածին հիպերպլազիա՝ պայմանավորված 21-հիդրօքսիլազի կամ 11-b-հիդրօքսիլազի դեֆիցիտով
  • մակերիկամների կամ ձվարանների որոշ ուռուցքներ

Պետք է հաշվի առնել, որ 17-OH-պրոգեստերոնը հանդիսանում է պրոգեստերոնի մետաբոլիտներից մեկը, ուստի և դրա մակարդակը որոշ չափով կարող է աճել նաև պրոգեստերոնի պատրաստուկներ ընդունելիս։

17-OH պրոգեստերոնի մակարդակի նվազեցում

  • Ադդիսոնի հիվանդություն
  • տղամարդկանց մոտ՝ կեղծ հերմոֆրոդիտիզմ (17a-հիդրօքսիլազի դեֆիցիտ)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ 17-OH progesterone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ 17-OH Prog

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում 17-OH Prog թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը