Ազատ բետա Մարդու խորիոնային գոնադոտրոպին (β-HCG free)


Ընդհանուր տեղեկություններ

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի ազատ բետա ենթամիավորն օնկոլոգիայում տրոֆոբլաստիկ և տեստիկուլյար նորագոյացությունների մարկերն է, իսկ պրենատալ ախտորոշման մեջ՝ բիոքիմիական մարկեր, որն օգտագործվում է հղիության 1-ին և 2-րդ տրիմեստրում 21 տրիսոմիայի (Դաունի համախտանիշ) և 18 տրիսոմիայի ռիսկը գնահատելիս:

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի բետա ենթամիավորը HCG-ի դիմերային մոլեկուլի երկու ենթամիավորներից մեկն է, որոնք միմյանց հետ կապված են ոչ կովալենտ կապով: α և β ենթամիավորների սինթեզն ընթանում է միմյանցից անկախ, իսկ արյան հուն մուտք են գործում ինչպես հորմոնի դիմերային (ինտակտ) մոլեկուլները,այնպես էլ դրա ազատ (չկապված) ենթամիավորները:

Կենսաբանական ակտիվությամբ օժտված են միայն HCG-ի ինտակտ մոլեկուլները: HCG-ի α ենթամիավորը հոմոլոգիական հիպոֆիզային հորմոնների նույն α ենթամիավորն է (լյուտեինացնող հորմոն, ֆոլիկուլխթանիչ հորմոն և թիրեոտրոպ հորմոն): Այս պատճառով, HCG-ի մակարդակի որոշման իմունամետրիկ մեթոդներում օգտագործվում են β ենթամիավորների նկատմամբ հատուկ հակամարմինները (այստեղից էլ՝ «β-HCG» տերմինը): Ժամանակակից լաբորատոր հետազոտության մեթոդները թույլ են տալիս առանձին-առանձին որոշել ինչպես β-HCG-ի ինտակտ (դիմերային) մոլեկուլների, այնպես էլ վերջինիս ազատ β ենթամիավորի մակարդակները, իչպես նաև ընդհանուր β-HCG-ի մակարդակը (որն ինտակտ β-HCG-ի և ազատ β ենթամիավորների գումարն է):

HCG-ի ազատ β ենթամիավորի մակարդակի որոշումը կիրառվում է տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշման և հսկողության, ինչպես նաև տեստիկուլյար ուռուցքների ախտորոշման մեջ, որոնց դեպքում գրացվում է HCG-ի ազատ β ենթամիավորի մակարդակի բարձրացում: Որոշ դեպքերում, նման ուռուցքները կարող են արտադրել միայն HCG-ի ազատ β ենթամիավոր: Նույն թեստի նշանակման մեկ այլ ոչ պակաս կարևոր ոլորտ է հղի կանանց կենսաքիմիական սքրինինգը՝ ուղղված պտղի քրոմոսոմային արատների ռիսկի հայտնաբերմանը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշում և հսկողություն (խորիոկարցինոմա, խորիոնադենոմա)
  • տեստիկուլյար ուռուցքների ախտորոշում
  • հղիություն, պտղի պրենատալ սքրինինգ
  • հղիության 1-ին տրիմեստրում՝ PAPP-A-ի հետ միասին 8-13-րդ շաբաթականներում պտղի քրոմոսոմային արատների հայտնաբերում
  • հղիության 2-րդ տրիմեստրում՝ AFP—ի և ազատ էստրիոլի հետ միասին՝ 15-20-րդ շաբաթականներում
  • առանձնահատուկ ցուցումներ են համարվում հղի կնոջ՝ 35 տարեկանից բարձր տարիքը, անամնեզով ընտանիքում կամ մոտ հարազատների մեջ գենետիկ հիվանդությունների առկայությունը, հղիության վրա ազդող գործոնների (օրինակ՝ ճառագայթում) առկայությունը և այլն

Չափման միավոր

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմաներ.

  • տղամարդիկ՝ (< 2,0) նգ/մլ
  • ոչ հղի կանայք՝ (< 2,0) նգ/մլ

Հղի կանայք

  • 8 շաբաթական՝ մեդիանը 64,1 նգ/մլ
  • 9 շաբաթական՝ 62,5 նգ/մլ
  • 10 շաբաթական՝ 56,0 նգ/մլ
  • 11 շաբաթական՝ 45,0 նգ/մլ
  • 12 շաբաթական՝ 34,0 նգ/մլ
  • 13 շաբաթական՝ 129,5 նգ/մլ

Մեդիանների միջինը՝ (0,5-2,0)


Շեղված արդյունքների մեկնաբանում

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր. նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

ազատ β-HCG-ի մակարդակի բարձրացում

  • տղամարդիկ՝ տեստիկուլյար ուռուցքներ
  • կանայք՝ խորիոկարցինոմա, խորիոադենոմա (пузырный занос)
  • հղի կանայք՝ պտղի մոտ 21 տրիսոմիայի (Դաունի համախտանիշ) ռիսկի բարձրացում շուրջ 2 անգամ, հազվադեպ՝ կեղծ դրական արդյունքներ (պացիենտի արյան մեջ հետերոֆիլ հակամարմինների առկայություն, օրինակ՝ կենդանական շիճուկների հիման վրա պատրաստված դեղերի ընդունում)

ազատ β-HCG-ի մակարդակի նվազեցում

  • հղի կանայք՝ պտղի մոտ 18 տրիսոմիայի (Էդվարդսի համախտանիշ) ռիսկի առկայություն

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Free beta Human Chorionic Gonadotrophin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ β-HCG free

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում β-HCG free թեստն իրականացվում է վերլուծիչով:

Տարածել այս էջը