Բազոֆիլներ (BASO)


Ընդհանուր տեղեկություններ

Բազոֆիլները հատվածավորված կորիզով և խոշոր, տարբեր չափսի և ձևի գրանուլաներ պարունակող ցիտոպլազմայով լեյկոցիտներ են:

Բազո‎ֆիլները (Basophils, BASO) կազմում են շրջանառող լեյկոցիտների 0-1%-ը: Բազոֆիլների կյանքի տևողությունը 8-12 օր է, ունեն 8-12 մկմ տրամագիծ: Արյան մեջ շրջանառում են մի քանի (միջինը՝ 2,5) ժամ:

Բազոֆիլների ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին, կենսաբանական այլ ակտիվ նյութեր, որոնցից հեպարինը հակամակարդիչ նյութ է, իսկ հիստամինը՝ անոթալայնիչ:

Բազոֆիլների հիմնական ֆունկցիան տարբեր բնույթի ալերգիկ ռեակցիաներին մասնակցությունն է: Բազո‎ֆիլներն ընդունակ են նաև ֆագոցիտոզի, ներգործում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացների վրա:

Կլինիկական նշանակություն ունի միայն բազոֆիլների թվաքանակի զգալի բարձրացումը՝ բազոֆիլիան այս բջիջների քանակի բարձրացումն է մեկ միկրոլիտրում 150 և ավելի:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

109/լ (մեկ միլարդ բջիջ մեկ լիտրում)

Այլընտրանքային չափման միավոր

բջիջ/մկլ (հատ 1 միկրոլիտրում)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ

  • էոզինոֆիլների, բազոֆիլների և մոնոցիտների բացարձակ քանակ (MXD#)՝ 0,2-1,0 x 109
  • էոզինոֆիլների, բազոֆիլների և մոնոցիտների խառը ֆրակցիա (MXD%)՝ 3-13 %

Շեղված արդյունքների մեկնաբանում

Բազոֆիլների թվաքանակի բարձրացում (բազոֆիլիա)

  • ալերգիկ վիճակներ, այդ թվում՝ դեղորայքային ալերգիաներ
  • կոլիտներ
  • քրոնիկ հեմոլիտիկ անեմիաներ
  • որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, ջրծաղիկ, տուբերկուլոզ)
  • չարորակ նորագոյացություններ
  • օնկոհեմատոլոգիական հիվանդություններ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Basophils

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ BASO

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում BASO թեստն իրականացվում է Mindray® BC-2300, միկրոսկոպիա վերլուծիչով:

Տարածել այս էջը