Կրեատինկինազ (CK)


Ընդհանուր տեղեկություններ

Կրեատինկինազը ֆերմենտ է, որը բնորոշ է մկանային հյուսվածքներին:

Կրեատինկինազը (Creatine kinaze, CK) կատալիզացնում է ադենոզինեռաֆոսֆատից ֆոսֆորիլային մնացուկի դարձելի տեղափոխումը դեպի կրեատինին, իսկ կրեատինիֆոսֆատինը՝ դեպի ադենոզիներկֆոսֆատ: Պարունակվում է գլխավորապես կմախքային մկանուքում, սրտամկանում, ինչպես նաև հարթ մկաններում և գլխուղեղում:

CK-ն ապահովում է ժամանակի փոքր միջակայքի ընթացքում մեծ քանակով էներգիայի սպառումը, օրինակ՝ ապահովելով մկանների կծկումը:

CK ֆերմենտը դիմեր է՝ կազմված կամ մկաններից (B), կամլ էլ մկաններից (M) ստացված ենթամիավորներից: Հայտնաբերվում են այս ֆերմենտի երեք իզոէնզիմներ՝ MM, MB և BB: Նորմայում արյան CK-ի կազմության մեջ գերակշռում է CK-MM իզոէնզիմը: CK-MB ֆրակցիան հիմնականում հայտնաբերվում է սրտամկանում, ուստի և կիրառվում է սրտամկանի ինֆարկտի ախտորոշման մեջ:

CK-ի ակտիվությունն ընկճվում է թիրոքսինով:

Մանկական տարիքում երեխաների մոտ այս ֆերմենտի ակտիվությունը քիչ գերազանցում է չափահասների մոտ գրանցվող ակտիվությանը, որը կապված է ինտենսիվ աճի գործընթացում CK-ով հարուստ մկանային և նյարդային հյուսվածքների անմիջական մասնակցությամբ: Նույն այս հյուսվածքների ախտահարման և բջիջների քայքայման դեպքում CK-ն մուտք է գործում արյուն:

Արյան շիճուկում CK-ի մակարդակի որոշումն օգտագործվում է միոպաթիաների և սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հսկողության մեջ: Սրտամկանի ինֆարկտից արդեն 4 ժամ անց CK-ի մակարդակն արյան մեջ բարձրանում է՝ հասնելով իր առավելագույն մակարդակին 12-24 ժամվա ընթացքում և սկսելով նվազել 3-4-րդ օրերից սկսած:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • կմախքային մկանների հիվանդություններ (միոդիստրոֆիաներ)
  • սրտամկանի ինֆարկտի ախտորոշում և հսկողություն
  • վնասվածքներ
  • ուռուցքային հիվանդություններ
  • հիպոթիրեոզ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Չափահաս տղամարդիկ՝ < 190 Մ/լ
  • Չափահաս կանայք՝ < 170 Մ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ CK, Մ/լ
2 - 5 օր. < 652
5 օր. - 6 ամս. < 295
6 - 12 ամս. < 203
1-3 տ. < 228
3-6 տ. < 149
Կանայք 6 - 12 տ. < 154
12-17 տ. < 123
> 17 տ. < 167
Տղամարդիկ 6-12 տ. < 247
12-17 տ. < 270
> 17 տ. < 190

Շեղված արդյունքների մեկնաբանում

Կրեատինկինազի ակտիվության բարձրացում

  • վնասվածքներ
  • վիրաբուժական և նեյրովիրաբուժական միջամտություններ
  • սրտամկանի ինֆարկտ կամ ցանկացած մկանի արյունամատակարարման խանգարումներ (դերմատոմիոզիտ, պոլիմիոզիտ, միոկարդիտ)
  • ցանկացած տեսակի միոդիստրոֆիաներ (հատկապես՝ Դյուշեի դիստրոֆիա)
  • հիպոթիրեոզ
  • գանգուղեղային վնասվածքներ
  • հոգեկան խանգարումներ (շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, էպիլիեպսիա և այլն)
  • չարորակ նորագոյացություններ (միզապարկի, կրծքագեղձի, աղիների, թոքերի, արգանդի, շագանակագեղձի, լյարդի քաղցկեղներ)
  • կանգային սրտային անբավարարություն
  • հաճախասրտություն
  • փայտացում
  • գեներալիզացված ցնցումներ
  • որոշ դեղերի ընդունում՝ կորտիկոստերոիդներ, բարբիտուրատներ, թմրամիջոցներ
  • առողջ մարդկանց մոտ՝ ծանր ֆիզիկական գերբեռնվածության արդյունքում (ծանր ֆիզիկական աշխատանք, սպորտային վարժանքներ)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Creatine Kinaze

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CK

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում CK թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը