Էպշտեյն-Բարրի վիրուսի կապսիդային հակածնի նկատմամբ IgM իմունոգլոբուլինններ (EBV VCA-IgM)


Ընդհանուր տեղեկություններ

Էպշտեյն-Բարրի վիրուսի կապսիդային հակածնի նկատմամբ IgM իմունոգլոբուլիննները հանդիսանում են նույն վիրուսով առաջնային վարակի մարկեր:

Էպշտեյն-Բարրի վիրուսը (EBV) հանդիսանում է մարդու հերպեսի IV տիպի վիրուս: Այն պատկանում է հերպես-վիրուսների ընտանիքին, g-հերպես-վիրուսների ենթաընտանիքին: Վիրուսային մասնիկը կազմված է նուկլեոիդից, կապսիդից և թաղանթից:

EBV-ի կապսիդային հակածնային կոմպլեքսի նկատմամբ IgM դասի հակամարմինները (EBV VCA-IgM) բնորոշ են սուր վարակին: Դրանք առաջանում են EBV վարակի վաղ փուլում և անհետանում սուր առաջնային վարակից 4-6 շաբաթվա ընթացքում: Նույն հակամարմիններն արյան մեջ հայտնվում են նաև վարակի վերաակտիվացման ժամանակ: Արյան մեջ EBV VCA-IgM-ի հայտնվելը հակա-EBNA IgG-ի բացակայության պայմաններում հաստատում է առաջնային վարակը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում արյունը հանձնել սննդի վերջին օգտագործումից 4 ժամ անց:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • սուր վարակային մոնոնուկլեոզի կլինիկական կասկածի դեպքում ախտորոշման լաբորատոր հաստատում
  • վարակի ընթացքի/փուլի գնահատում
  • Էպշտեյն-Բարրի վիրուսի հետ կապված լիմֆոպրոլիֆերատիվ և ուռուցքային հիվանդությունների ախտորոշում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Գործակից (ինդեքս)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • մինչև 0,8` բացասական
  • (0,8-1,0)` սահմանային (գորշ գոտի)
  • 1,0 և ավելի բարձր՝ դրական

Շեղված արդյունքների մեկնաբանում

EBV VCA-IgM-ի դրական պատասխան

  • սուր կամ ոչ վաղ անցյալում (1-2 ամիս առաջ) կրած EBV վարակ
  • վարակի վերաակտիվացում
  • EBV-ային քրոնիկ ակտիվ վարակ

EBV VCA-IgM-ի բացասական պատասխան

  • EBV վարակի բացակայություն
  • EBV վարակի ինկուբացիոն շրջան
  • EBV հետվարակի վաղ և ուշ շրջաններ
  • ատիպիկ առաջնային EBV վարակ կամ վերաակտիվացում

Տարբերակիչ ախտորոշում

Վարակի փուլ VCA IgM VCA IgG EA-IgG EBNA IgG
Վարակի բացակայություն կամ ինկուբացիոն շրջան (30-50 օրեր) - - - -
Առաջնային վարակի վաղ փուլի կասկած + - - -
Առաջնային վարակի սուր փուլ ++ ++++ ++ -
Ոչ վաղ վարակ (մինչև 6 ամիս) + ++++ ++ -
Տարած վարակ - +++ +/- +
Քրոնիկ վարակ կամ վերջինիս վերաակտիվացում -/+ ++++ +++ -/+
Չարորակ նորագոյացություններ, կապված EBV-ի հետ - ++++ +++ -/+

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Epstein-Barr Virus Viral Capsid Antigen

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ EBV VCA-IgM

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում EBV VCA-IgM թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը