Ֆոլաթթու (Fol)


Ընդհանուր տեղեկություններ

Ֆոլաթթուն (Folic Acid, Foliate) վիտամին է, որն անհրաժեշտ է նորմալ հեմոպոեզի՝ արյունաստեղծման համար։

Ֆոլաթթուն կազմված է պտերինից, պարաամինոբենզոյական թթվից և գլյուտամինաթթվի որոշ մնացորդներից։ Մասնակցում է միածխածին խմբերի տեղափոխման գործընթացին։

Ֆոլաթթվի հիմնական աղբյուրը աղիների միկրոֆլորան է։ Հաճախ օրգանիզմ մուտք է գործում սննդի միջոցով (հատիկավորներ, ոլոռազգիներ և այլն)։

Հանդիսանում է պուրինային և պիրամիդային հիմքերի, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, որոշ սպիտակուցների և ամինաթթուների (մեթիոնին, սերին) սինթեզին մասնակցող ֆերմենտների կոֆակտր։ Մասնակցում է նաև խոլինի փոխանակությանը։

Ֆոլաթթուն մեծ դերակատարություն ունի բջիջների բաժանման գործընթացներին, և այս իմաստով, անմիջականորեն մասնակցում է էրիթրո-, լեյկո- և թրոմբոցիտոպոեզին, ինչպես նաև բոլոր օրգան-համակարգերի պլաստիկ և ռեգեներատիվ պրոցեսներին։ Ֆոլատն օժտված է նաև հակաաթերոսկլերոզային, հակաուռուցքային և նոոտրոպ ազդեցություններով։

Ֆոլաթթվի անբավարարությունը բերում է արյունաստեղծման մեգալոբլաստիկ փուլից դեպի նորմոբլաստիկ փուլի փոխանցման արգելակման, ինչի արդյունքում զարգանում են մեգալոբլաստիկ անեմիաներ։


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (ջուր խմել կարելի է)։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • մակրոցիտար անեմիաների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
  • քիմիոթեապիայի և ճառագայթային բուժման ընթացքում արյան շեղումների ախտորոշում (անեմիաներ և լեյկոպենիաներ)

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Չափման միավորների փոխակերպում

նմոլ/լ х 0,44 = նգ/մլ, նգ/մլ x 2,27 = նմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմաներ

(4,6-34,8) նգ/մլ


Շեղված արդյունքների մեկնաբանում

Ֆոլաթթվի մակարդակի բարձրացում

  • խիստ մրգաբանջարեղենային սննդակարգ
  • պերնիցիոզ անեմիա (վիտամին B12-ի դեֆիցիտ)
  • բարակ աղիների դիստալ շրջանի հիվանդություններ
  • բերող կանթի համախտանիշ

Ֆոլաթթվի մակարդակի նվազեցում

Օրգանիզմ ֆոլաթթվի անբավարար մուտք

  • սննդային ռացիոնում ֆոլաթթվի անբավարարություն
  • անոռեքսիա
  • քրոնիկ ալկոհոլիզմ

Աղեստամոքսային տրակտով ֆոլաթթվի ներծծման խանգարում

  • աղիներից ներծծման խանգարումներ՝ մալաբսորբցիայի համախտանիշ (ցելիակիա, սպրու)
  • աղեստամոքսային ուղու տարբեր հատվածների ռեզեկցիա (ստամոքս, բարակ աղիներ)
  • բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
  • ատրոֆիկ գաստրիտ

Որոշ դեղերի ընդունում

  • ասպիրին
  • էստրոգեններ
  • նիտրոֆուրաններ
  • անտացիդներ
  • հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ)
  • խոլեսթիրամին
  • օրալ հակաբեղմնավորիչներ
  • ֆոլաթթվի անտագոնիստներ՝ տրիմեթոպրիմ, մետոտրեքսատ, ազաթիոպրին, ազիդոթիմիդին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Foliate

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Fol

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Fol թեստն իրականացվում է Roche® Cobas® e411 վերլուծիչով:

Տարածել այս էջը