Գլյուկոզը մեզում (GLU/U)


Ընդհանուր տեղեկություններ

​Մեզում գլյուկոզան հանդիսանում է ածխաջրատային փոխանակության խանգարման ցուցանիշ։

Գլյուկոզը հանդիսանում է այսպես կոչված շեմքային նյութ, ինչը նշանակում է, որ այն մեզով սկսում է արտազատվել միայն արյան շիճուկում որոշակի շեմքային մակարդակի հասնելուց հետո։ Նորմայում մեզում գլյուկոզը բացակայում է կամ հայտնաբերվում նվազագույն քանակներով (մինչև 2,7 մմոլ/օր կամ մինչև 1,1 մմոլ/լ)։

Արյան շիճուկում գլյուկոզի 10 մմոլ/լ կամ ավելի բարձր մակարդակի պայմաններում կամ էլ երիկամային շեմքի նվազեցման դեպքում (երիկամային խողովակիկների վնասում) գլյուկոզը հայտնվում է մեզում։ Այն կարող է լինել սննդային (ածխաջրատների չափից դուրս ընդունում), սթրեսի ժամանակ, հղիության ընթացքում և այլն։


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ կամ 24-ժամյա մեզ


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստում չի պահանջում​

Օրական մեզի հավաքման պայմաններ

  • Մեզը հավաքվում է մեկ օրվա ընթացքում։ Առավոտյան առաջին մեզը թափվում է, իսկ 24 ժամվա ընթացքում մեզի մնացած չափաբաժինները հավաքվում է նույն տարայի մեջ, որը այդ ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է սառնարանային պայմաններում (+4… +8°С)։
  • Օրական մեզի ամբողջ քանակը հավաքելուց հետո, չափվում է ընդհանուր մեզի ծավալը, որից հետո տարան խառնվում է, որից մինչև 20-30 մլ մեզ դատարկվում է ստերիլ փոքր մեզի տարայի մեջ։ Վերջինս կիպ փակվում է և տեղափոխվում Յունիմեդ բժշկական կենտրոն։
  • Այսպիսով, մեր գրասենյակ փոքր տարայով մեզը բերելուց բացի դուք պետք է տեղեկացնեք նաև օրվա ընթացքում միզած և հավաքված մեզի ընդհանուր ծավալի մասին։

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • Դիաբետ (շաքարային, երիկամային, ստերոիդ)
  • Երիկամների ախտահարում
  • Սուր որովայն
  • Որոշ թունավորումներ
  • Հիպերթիրեոիդիզմ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

  • Առավոտյան 1-ին մեզ՝ մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
  • 24-ժամյա (օրական) մեզ՝ մմոլ/24 ժ. (միլիմոլ/24 ժամ) կամ մմոլ/օր

Այլընտրանքային չափման միավոր

  • 24-ժամյա (օրական) մեզ՝ գ/24 ժ. (գրամ/24 ժամ) կամ գ/օր

Միավորների փոխակերպում

գ/օր х 5,55 = մմոլ/օր

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Առավոտյան 1-ին մեզ՝ (0,3-1,1) մմոլ/լ
  • 24-ժամյա (օրական) մեզ՝ < 2,7 մմոլ/24 ժ.

Շեղված արդյունքների մեկնաբանում

Մեզում գլյուկոզի մակարդակի բարձրացում (գլյուկոզուրիա)

  • շաքարային դիաբետ
  • սուր պանկրեատիտ
  • հիպերթիրեոիդիզմ
  • երիկամային դիաբետ
  • ստերոիդային դիաբետ (դիաբետների կողմից անաբոլիկների ընդունում)
  • մորդինով, ստրիխնինով, ֆոսֆորով սուր թունավորում
  • դեմպինգ-համախտանիշ
  • Քուշինգի համախտանիշ
  • սրտամկանի ինֆարկտ
  • ֆեոքրոմոցիտոմա
  • տարածուն վնասվածքներ և այրվածքներ
  • երիկամների տուբուլոինտերստիցիալ ախտահարում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Urine Glucose

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ GLU/U

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում GLU/U թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը