Լակտատ (կաթնաթթու) (BL)


Ընդհանուր տեղեկություններ

Լակտատը հանդիսանում է օրգանիզմի թթվահիմնային վիճակի կարևոր ցուցանիշ և հյուսվածքների հիպոպերֆուզիայի մարկեր:

Կաթնաթթուն (լակտատ, lactate) գլյուկոզայի անաերոբ մետաբոլիզմի (գլիկոլիզի) արդյունքն է, որի ընթացքում այն առաջանում է պիրուվատից՝ լակտատդեհիդրոգենազի ազդեցությամբ: Թթվածնի բավարար մատակարարման պայմաններում պիրուվատը նյութափոխանակության է ենթարկվում միտոքոնդրիումներում՝ մինչև ջրի և ածխաթթու գազի, մինչդեռ անաերոբ պայմաններում պիրուվատից առաջանում է կաթնաթթու: Արյան մեջ կաթնաթթվի հիմնական մասը կուտակվում է կմախքային մկանուքից, ուղեղից և էրիթրոցիտներից:

Լակտատի կլիրենսը (արյան մեջ անհետանալը) գլխավորապես կապված է լյարդում և երիկամներում այս նյութի մետաբոլիզմի հետ: Լյարդի կողմից լակտատի կապելը հանդիսանում է հագեցման պրոցես:

Լակտատի մակարդակը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կոռելացվում է հոգնածության զարգացման հետ: Պաթոլոգիաների ժամանակ լակտոացիդոզը (լակտատի կուտակման պատճառով արյան թթվայնացումը) ավելի հաճախ գրանցվում է հյուսվածքների անբավարար թթվածնային մատակարաման (Ա տիպ), արյունամատակարարման նվազեցման (շոկ, սեպսիս) կամ թթվածնի պարցիալ ճնշման նվազեցման պատճառով (երիկամների ծանր հիվանդություններ, շունչը պահելը): Ավելի հազվադեպ լակտոացիդոզի պատճառ կարող են հանդսանալ լակտատի արտադրության ուժեղացմամբ զուգակցվող մետաբոլիկ տեղաշարժերը (В տիպ), օրինակ՝ մկանային ակտիվության բարձրացման (ծանր ֆիզիկական բեռնվածություն, էպիլեպտիկ ստատուս), ուռուցքների (հատկապես՝ լեյկեմիաներ և լիմֆոմաներ) կամ լյարդի գերակտիվության փոփոխման ժամանակ (ալկոհոլային ինտոքսիկացիա):

Լակտատային ացիդոզը՝ մետաբոլիկ ացիդոզի տարբերակներից մեկը, որի մասին կարելի է կասկածել կտրուկ անիոնային դեֆիցիտի դեպքում (նատրիումի և քլորիդներ-բիկարբոնատների գումարային մակարդակների տարբերությունը՝ > 18 մմոլ/լ) այնպիսի պատճառների բացակայության դեպքում, ինչպիսիք հանդիսանում են երիկամային անբավարարությունը, սալիցիլատների ընդունումը, մեթանոլով թունավորումը, էթանոլի չարաշահումը, զգալի կետոնեմիան:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Անհրաժեշտ է արյունը վերցնելուց անմիջապես առաջ բացառել դաստակի կամ ձեռքի ծանրաբեռնվածությունը: Արյունը ցանկալի է վերցնել առանց ժգուտի տեղադրման, կամ անմիջապես ժգուտը դնելուց հետո: Ցենտրիֆուգացումը՝ հնարավորինս արագ, որից հետո անհրաժեշտ է առանձնացնել պլազման արյան ձևավոր տարրերից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • շոկի և/կամ արյան շրջանառության խանգարումների ժամանակ հյուսվածքների թթվածնային մատակարարման գնահատում
  • ացիդոզի պատճառների գնահատում
  • մետաբոլիկ ացիդոզի պատճառների ախտորոշում
  • հյուսվածքների պերֆուզիայի և թթվածնի մատակարարման ադեկվատության գնահատում
  • սպորտային ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հետազոտություններ
  • միոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
  • նորածինների մոտ էնզիմոպաթիաների տարբերակիչ ախտորոշում
  • նորածինների ասֆիքսիա
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր )

Միավորների փոխակերպում

մգ/դլ х 0,111 = մմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

երակային արյուն՝ (0,5-2,2) մմոլ/լ


Շեղված արդյունքների մեկնաբանում

Լակտատի ցուցանիշների բարձրացում (լակտացիդոզ)

  • քրոնիկական ալկոհոլիզմ
  • սուր արյունահոսություններ
  • ծանր սուր կանգային սրտային անբավարարության կամ անոթային կոլապսի այլ պատճառներ
  • սրտի հիվանդություններ՝ ցիանոզով կամ սուր հիպօքսիայի այլ պատճառներ
  • էքստրակորպորալ շրջանառություն
  • մեղմ ուրեմիա
  • վարակներ, հատկապես՝ պիելոնեֆրիտ
  • ցիռոզ
  • հղիության երրորդ եռամսյակ
  • ծանր անոթային հիվանդություններ
  • լեյկոզներ
  • անեմիաներ, ծանր անեմիաներ
  • ենթասուր բակտերիալ էնդոկարդիտ
  • լեյկոզներ
  • պոլիոմիելիտ
  • շաքարային դիաբետ (հիվանդների գրեթե 50%-ը)
  • ֆիզիկական բեռնվածություն
  • հիպովինտիլյացիա
  • գլյուկագոնի ազդեցություն
  • գլիկոգենոզներ
  • ինսուլինի ներարկում
  • Ռեյնեի համախտանիշ
  • դեղերի փոխազդեցություն՝ ասպիրինով ինտոքսիկացիա, ադրենալին, էթանոլ, ֆրուկտոզա, գլյուկոզա, իզոնիազիդ (գերդոզավորում), մետֆորմին, մեթիլպրեդնիզոլոն, նալիդիքսաթթու, ֆենֆորմին, պրոպիլենգլիկոլ (ներարկումների ժամանակ՝ լուծիչը), նատրիումի բիկարբոնատ ն/ե, սախարոզա, տերբուտալին, տետրակոզակտրին

Լակտատի ցուցանիշների նվազեցում

  • անեմիաներ
  • մարմնի քաշի նվազեցում
  • դեղերի փոխազդեցություն՝ մեթիլեն կապույտ, մորֆին

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Lactate

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ BL

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում BL թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը