Լյամբլիայի նկատմամբ ընդհանուր IgA/M/G հակամարմիններ (GL IgA/M/G)


Ընդհանուր տեղեկություններ

Լյամբլիայի նկատմամբ IgA/M/G դասի հակամարմինները հանդիսանում են լյամբլիոզի շճաբանական մակերը:

Լյամբլիոզը լայնորեն տարածված հիվանդություն է, որը հարուցվում է Protozoe Lamblia intestinalis (Giardia Lamblia) ընտանիքի ներկայացուցիչներով:

Վարակի աղբյուր հանդիսանում է լյամբլիաներով վարակված մարդը: Վարակը փոխանցվում է ֆեկալ-օրալ ճանապարհով: Վարակի փոխանցման հիմնական գործոնը ջուրն է, սակայն լյամբլիան կարող է փոխանցվել նաև սննդամթերիքների միջոցով, որոնցում լյամբլիայի ցիստերն իրենց կենսունակությունը պահպանում են 2 ժամից մինչև 2 օր: Հնարավոր է նաև վարակի կոնտակտային փոխանցումը:

Լյամբլիաները կարող են առաջացնել լուրջ աղիքային հիվանդություններ՝ ինչպես համաճարակների, այնպես էլ սպորադիկ դեպքերի տեսքով: Երեխաներն ավելի հակված են լյամբլիայով ինվազիաներին, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է ավելի արտահայտված կլինիկական դրսևորումներով:

Lamblia intestinalis-ով բարակ աղիների լորձաթաղանթի ինվազիան կարող է առաջացնել տարաբնույթ կլինիկական նշաններ՝ սկսած անախտանիշ ընթացքից մինչև ալերգիկ ախտանիշները և փորլուծային համախտանիշը: Առավել ծանր ընթացք են ստանում արտահայտված իմունասեպրեսիայի վիճակների դեպքում: Լյամբլիաներով վարակը կարող է ինքնուրույն անհետանալ 6 շաբաթ անց կամ էլ մնալ տարիներով: Կլոնացվելով բարակ աղիների լորձաթաղանթում, լյամբլիայի տորֆոզոիդները կարող են թափանցել էպիթելի մեջ և զարգացնել համակարգային իմունային պատասխան:

Չնայած լյամբլիոզը հայտնի է երկար տարիների ընթացքում, այս հիվանդության ախտորոշումն ունի որոշակի դժվարություններ: Ավանդաբար լյամբլիոզն ախտորոշվել է կղանքում կամ 12-մատյա աղու պարունակության մեջ ցիստերի կամ տրոֆոզոիտ ձևերի առկայության պայմաններում, ինչպես նաև հակածնի հայտնաբերմամբ: Այուամենայնիվ, այս մեթոդների արդյունավետությունը կազմում է միայն 50%: Լյամբլիայի նկատմամբ հակամարմինների հետազոտությունը էապես բարելավում է վերոնշյալ ախտորոշիչ բացը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • լյամբլիոզի ախտորոշում՝ զուգացված այլ հետազոտությունների հետ
  • շճաբանաան հետազոտությունը նպատակահարմար է իրանացնել կլինիկական նշանները հայտնվելուց 1-2 շաբաթ անց, հատկապես, երբ կղանքի հետազոտությունն ավելի վաղ փուլերում որևէ արդյունք չի տվել

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Գործակից (ինդեքս)

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Բացասական՝ գործակիցը < 0,9
  • Սահմանային (կասկածելի, գորշ զոնա)՝ գործակիցը գտնվում է 0,9-1,0 միջակայքում
  • Դրական՝ գործակիցը 1,0-ից բարձր է

Շեղված արդյունքների մեկնաբանում

Դրական պատասխան

  • ընթացիկ կամ անցյալում տեղ գտած Lamblia intestinalis
  • խաչաձև ռեակցիաների պատճառով կեղծ-դրական պատասխաններ (հազվադեպ)

Բացասական պատասխան

  • վարակի բացակայություն
  • շճաբացասական հիվանդներ

Կասկածելի պատասխան

  • խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 2-4 շաբաթվա ընթացքում, և, եթե կրկնակի հետազոտությամբ դարձյալ ստացվում է սահմանային մակարդակ, հետազոտության արդյունքը պետք է մեկնաբանել որպես բացասական
  • Lamblia intestinalis-ի նկատմամբ հակամարմինների ցածր մակարդակ
  • ոչ սպեցիֆիկ շճային փոխազդեցություններ

Նկատի ունեցեք, որ օրգանիզմի իմուն-պատասխանը և հակամարմինների մակարդակը կախված են հելմինթների տեղակայումից, աղինթերի լորձաթաղանթի վիճակից, ախտաբանական շեղումների առկայությունից: Բացասական կամ կրկնակի կասկածելի պատասխանները ոչ միշտ են բացառում վարակման առկայությունը: Շճաբանական հետազոտությունների արդյունքները միշտ պետք է դիտարկել այլ հետազոտությունների հետ համատեղ:


Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Lamblia intestinalis IgA, IgM, IgG

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ GL IgA/M/G

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում GL IgA/M/G թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը