Լիմֆոցիտներ (LYM)


Ընդհանուր տեղեկություններ

Լիմ‎ֆոցիտները կազմում են լեյկոցիտների 20-40 %-ը:

Լիմ‎ֆոցիտներն անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը: Ի տարբերություն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն, ապա գաղթում մյուս հյուսվածք:

Լիմ‎ֆոցիտներն իմունիտետի գործող բջիջներն են. նրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող մանրէները, մակաբույծները, բջիջները, հյուսվածքները և օրգանները:

Տարբերում են 3 տիպի լիմֆոցիտներ՝

  • T-լիմ‎ֆոցիտներ
  • B- լիմ‎ֆոցիտներ
  • զրոյական լիմ‎ֆոցիտներ:

T-ը լիմ‎ֆոցիտների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում, սակայն սրանք առաջանում են ոսկրածուծում:

Տարբերում են T- լիմ‎ֆոցիտների հետևյալ տեսակները՝

  • T-ճնշողներ
  • T-օգնականներ
  • T-սպանիչներ
  • T-ակտիվացնողներ:

Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)

Այլընտրանքային չափման միավոր

103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Լիմֆոցիտների բացարձակ քանակ

  • չափահասներ՝ 1,0-4,0 x 109
  • երեխաներ՝ մինչև 5,0 x 109
  • նորածիններ՝ մինչև 6,0 x 109

Լիմֆոցիտների ֆրակցիա

  • չափահասներ՝ 25-40%
  • նորածիններ՝ մինչև 70%

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք Լիմֆոցիտների տոկոսային մասնաբաժին (LYMPH %)
1-15 օր. 22,0-55,0
15 օր.-12 ամս. 45,0-70,0
12 ամս.- 2 տ. 37,0-60,0
2-5 տ. 33,0-55,0
5-9 տ. 30,0-50,0
9-12 տ. 30,0-46,0
12-15 տ. 30,0-45,0
≥ 15 տ. 19,0-37,0

Շեղված արդյունքների մեկնաբանում

Լիմֆոցիտների թվաքանակի բարձրացում (լիմֆոցիտոզ)

  • վիրուսային վարակով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ
  • արյան համակարգի հիվանդություններ՝ քրոնիկ լիմֆոլեյկոզ, լեյկեմիզացման փուլում լիմֆոմաներ, ծանր շղթաների հիվանդություն
  • թունավորում տետրաքլորէթանով, կապարով, մկնդեղով, ջրածնի դիսուլֆիդով
  • որոշ դեղերի ընդունում՝ լևոդոպա, ֆենիտոին, վալպրոյաթթու, թմրադեղեր և այլն

Լիմֆոցիտների թվաքանակի նվազեցում (լիմֆոպենիա)

  • բորբոքային հիվանդության սուր փուլ
  • ապլաստիկ անեմիա
  • իմունադեֆիցիտային վիճակներ
  • երիկամային անբավարարություն
  • ավշի կորուստ աղիքների միջոցով
  • համակարգային կարմիր գայլախտ
  • ռենտգենյան ճառագայթների ազդեցություն
  • ուռուցքային հիվանդությունների տերմինալ փուլ
  • միլիար տուբերկուլոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ գլյուկոկորտիկոիդներ, ցիտոստատիկներ և այլն

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Lymphocytes

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LYM

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում LYM թեստն իրականացվում է Mindray® BC-2300 Hematology Analyzer վերլուծիչով:

Տարածել այս էջը