Մագնեզիում (Мg)


Ընդհանուր տեղեկություններ

Մագնեզիումը նյարդային և մկանային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ հիմնական կենսաբանական ակտիվ տարրերից է:

Մագնեզիումը, ինչպես կալիումը, գլխավորապես ներկայացված է բջջիջների ներսում՝ էրիթրոցիտներ, մկաններ, լյարդ և այլ հյուսվածքներ: Օրգանիզմի ողջ մագնեզիումի 1/3-ից մինչև 1/2-ը ներկայացված է ոսկրային հյուսվածքներում, իսկ 1%-ը՝ արտաբջջային հեղուկներում և արյան պլազմայում, որտեղ կապված է սպիտակուցների, ոչ օրգանական անիոնների հետ կամ առկա է ազատ Мg++ իոնների տեսքով:

Мg++-ը հանդիսանում է բազմաթիվ ֆերմենտային համակարգերի ակտիվատորը, ուստի բջիջների կենսագործունեության բազմաթիվ գործընթացներ մագնեզիում-կախյալ են: Մասնավորապես, մագնեզիումը մասնակցում է գլիկոլիզին, օքսիդացման գործընթացներին, բջջաթաղանթներով Na+, K+ և Ca++-ի տեղափոխմանը, նյարդային գրգռի նյարդամկանային փոխանցմանը, նուկլեինաթթուների սինթեզին և այլն:

Արյան պլազմայում մագնեզիումի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում նույնիսկ օրգանիզմում այս տարրի ընդհանուր պահեստի շուրջ 80%-ի կորստի դեպքում: Ուստի, արյան պլազմայում մագնեզիում մակարդակի նույնիսկ փոքր նվազեցումը վկայում է օրգանիզմում մագնեզիումի արտահայտված դեֆիցիտի մասին:

Հղիության ընթացքում մագնեզիումի դեֆիցիտը նպաստում է հեստոզների, վիժման և վաղաժամ ծննդաբերության զարգացմանը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • նևրոլոգիական հիվանդություններ (տետանուս, գերդրդողականություն, տրեմոր, ցնցումներ, մկանային հիպոտոնիա)
  • երիկամային անբավարարություն
  • սրտի առիթմիաներ
  • մակերիկամային անբավարարություն

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,4114 = մմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Չափահասներ` (0,66-1,07) մմոլ/լ
  • Մեծահասակներ 60-90 տ. (0,66-0,96) մմոլ/լ
  • Երեխաներ 12-20 տ. (0,70-0,91) մմոլ/լ
  • Երեխաներ 6-12 տ. (0,70-0,86) մմոլ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք Mg, մմոլ/լ
2 օր.-5 ամս. 0,62-0,91
5 ամս.-6 տ. 0,70-0,95
6-12 տ. 0,70-0,86
12-20 տ. 0,70-0,91
> 20 տ. 0,66-1,07

Շեղված արդյունքների մեկնաբանում

Արյան շիճուկում մագնեզիումի մակարդակի բարձրացում (հիպերմագնիեմիա)

  • երիկամային անբավարարություն (սուր և քրոնիկ)
  • յաթրոգեն հիպերմագնիեմիա (մագնեզիումի պատրաստուկների կամ անտացիդների գերդոզավորում)
  • հիպոթիրեոզ
  • ջրազրկում
  • մակերիկամային անբավարարություն

Արյան շիճուկում մագնեզիումի մակարդակի նվազեցում (հիպոմագնիեմիա)

  • սննդով անբավարար մուտք (սովահարություն, դիետայի չարաշահում)
  • աղիներով մագնեզիումի ներծծման խանգարումներ՝ մալաբսորբցիա, անզուսպ փսխումներ և փորլուծություն, ճիճվային ինվազիա, աղիների ուռուցքներ
  • դիաբետիկ ացիդոզ
  • միզամուղներիով երկարատև բուժում
  • ցիտոստատիկներով (մագնեզիումի խողովակիկային ռեաբսորբցիայի ընկճում), իմունոդեպրեսանտներով, ցիկլոսպորիններով բուժում
  • հիպերպարաթիրեոզ
  • D վիտամինի դեֆիցիտ (երեխաների մոտ՝ ռախիտ և սպազմոֆիլիա, օստեոմալյացիա)
  • ջրային ինտոքսիկացիա և արտաբջջային հեղուկների ծավալի մեծացում
  • սուր և քրոնիկ պանկրեատիտ
  • ժառանգական հիպոֆոսֆատեմիա
  • քրոնիկ ալկոհոլիզմ
  • երիկամային անբավարարություն (պոլիուրիկ փուլ)
  • հիպերթիրեոզ
  • հիպերկալցիեմիա
  • առաջնային ալդոստերոնիզմ
  • հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակներ (հատկապես՝ պաթոլոգիաների դեպքում)
  • ավելցուկային կաթնատվություն

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Magnesium

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Мg

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում Мg թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը