Պրոթրոմբինային ժամանակ, գործակից և ՄՆԳ (PT, PI, INR)


Ընդհանուր տեղեկություններ

Պրոթրոմբինային ժամանակը, պրոթրոմբինային գործակիցը և միջազգային նորմալացված գործակիցը կոագուլոգրամայի կարևորագույն լաբորատոր ցուցանիշներից են, որոնք միասնաբար գնահատում են արյան մակարդելիության համակարգը:

Իրենից ներկայացնում է երեք ցուցանիշների համադրություն:

Պրոթրոմբինային ժամանակ (PT). արտացոլում է պլազմայի մակարդման ժամանակը՝ վերջինիս թրոմբոպլաստին-կալցիումական խառնուրդ ավելացնելիս: Նման մեթոդը թույլ չի տալիս իրականացնել մի շարք պատասխանների համեմատական գնահատականը, քանի որ տարբեր լաբորատորիաներ օգտագործում են տարբեր մեթոդներ ու սարքեր, և որ ամենակարևորն է, տարբեր ծագման և ակտիվության հյուսվածքային թրոմբոլաստին:

Պրոթրոմբինային գործակից (PI). հսկիչ («նորմալ») պլազմայի և պացիենտի պլազմայի մակարդման ժամանակների հարաբերությունն է՝ արտահայտված տոկոսներով: Մակարդելիության ցուցանիշների ցածր արժեքների դեպքում այս թեստ զգալիորեն կախված է օգտագործված ռեակտիվների զգայունությունից:

Միջազգային նորմալացված գործակից (INR). չափվում է հետևյալ բանաձևով՝ (պացիենտի PT / նորմալ միջին PT)/ISI:

ISI-ն իրենից ներկայացնում է թրոմբոպլաստինի զգյունության միջազգային գործակիցը, որը ստացված ցուցանիշները ստանդարտացնում է ըստ միջազգային նորմերի: Այն մաթեմատիկական կոռեկցիա է, որի շնորհիվ տարբեր զգայունության թրոմբոպլաստիններով իրականացված հետազոտությունները ստանդարտացվում են ըստ միջազգային ընդունված չափորոշիչ:

INR-ի օպտիմալ միջակայքը կախված է անուղղակի հակակոագուլյանտներով բուժման նպատակներից և որոշվում է բուժող բժշկի կողմից:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • արյան մակարդելիության պաթոլոգիայի ուսումնասիրություն
  • արյան մակարդելիության համակարգի սքրինինգային ուսումնասիրություն
  • արյան մակարդելիության հսկողություն անուղղակի հակակոագուլյանտներով երկարատև բուժման ընթացքում (կումարիններ և այլն)
  • լյարդի ֆունկցիայի ուսումնասիրություն՝ լյարդում պրոթրոմբինային կոմպլեքսի սինթեզի գնահատում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված միավորներ

  • Պրոթրոմբինային ժամանակ` վրկ. (վայրկյան)
  • Պրոթորմբինային գործակից (PI)` % (տոկոս)
  • ՄՆԳ (INR)՝ միավոր

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

  • Պրոթրոմբինային ժամանակ (PT)` 10-14 վրկ.
  • Պրոթորմբինային գործակից (PI)` 80 - 120 %
  • ՄՆԳ (INR)՝ 0,9-1,3 միավոր

Շեղված արդյունքների մեկնաբանում

Պրոթրոմբինային ցուցանիշների ակտիվացում (ժամանակի կարճացում)

  • թրոմբոզների հակում՝ թրոմբոէմբոլիաներ, սրտամկանի ինֆարկտ, նախաինֆարկտային վիճակ, հիպոհիդրատացիա և արյան մածուցիկության բարձրացում, հիպերգլոբուլինեմիա
  • կումարինների ազդեցությունն արգելակող (բարբիտուրատներ, վիտամին K) կամ արգելակմանը նպաստող դեղեր (կորտիկոստերոիդներ, պերօրալ հակաբեղմնավորիչներ, մեպրոբամատ)
  • հակահիստամինային դեղեր
  • պոլիցիտեմիա
  • չարորակ նորագոյացություննր

Պրոթրոմբինային ցուցանիշների ակտիվացում (ժամանակի դանդաղում)

  • արյան մակարդելիության I, II, V, VII և X գործոնների բնածին կամ ձեռք բերովի դիֆիցիտ
  • իդիոպաթիկ ընտանեկան հիպոպրոթրոմբինեմիա
  • ժառանգական և ձեռքբերովի հիպոֆիբրինոգենեմիա
  • սննդում վիտամին K-ի դիֆիցիտ (II, VII, X գործոններն առաջանում են հեպատոցիտներում վիտամին K-ի մասնակցությամբ)
  • մոր մոտ վիտամին K-ի դիֆիցիտ (նորածինների մոտ հեմոռագիկ դիաթեզ)
  • դեղեր՝ վիտամին K-ի ներհակորդներ (հակակոագուլյանտներ՝ ֆենիլին և այլն, կումարիններ և դրանց ազդեցությունը բարձրացնող դեղեր՝ անաբոլիկ ստերոիդներ, կլոֆիբրատ, գլյուկագոն, թիրոքսին, ինդոմետացին, նեոմիցին, օքսիֆենբուտազոն, սալիցիլատներ, հեպարին, ուրոկինազա/ստրեպտոկինազա)

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Prothrombin time, Prothrombin Index, INR

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PT, PI, INR

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում PT, PI, INR թեստն իրականացվում է Stago Start 4® վերլուծիչով:

Տարածել այս էջը