Պարաթիրոիդ հորմոն (պարատհորմոն) (PTH)


Ընդհանուր տեղեկություններ

Պարատհորմոնը կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության կարգավորիչն է:

Պարատհորմոնը կամ պարաթիրեոիդ հորմոնը կամ պարաթիրինը (Parathyroid hormone, PTH) օրգանիզմում կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներից մեկն է: Այն արտադրվում է հարվահանագեղձերի կողմից, իսկ հորմոնի սեկրեցիան կախված է արյան պլազմայում կալցիումի մակարդակից:

Պարատհորմոնը նվազեցնում է կալցիումի հեռացումն օրգանիզմից և խթանում ֆոսֆորի հեռացումը մեզով՝ ազդելով երիկամների խողովակիկների վրա:

Պարատհորմոնը նպաստում է կալցիումի և ֆոսֆորի մուտքը ոսկրերից դեպի արյան հուն՝ ընկճելով օստեոբլաստների ակտիվությունը, ակտիվացնելով օստեոցիտներին և օստեոկլաստներին: Միջնորդավորված կերպով խթանում է նաև կալցիումի ներծծումն աղիքներով:

Պարատհորմոնին բնորոշ է օրվա ընթացքում սեկրեցիայի ցիրկադային ռիթմը՝ ժամը 14-16-ի ընթացքում առավելագույն արտադրությամբ և առավոտյան ժամը 8-ի մոտակայքում գրանցվող նվազեցմամբ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը հանձնելուց մինչև 3 օրվա ընթացքում պետք է բառացել մարզումները, մեկ օր առաջ՝ ալկոհոլի օգտագործումը, իսկ մեկ ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Պացիենտը պետք է գտնվի լիարժեք հանգիստ վիճակում կենսանմուշը հանձնելուց առաջ 30 րոպեի ընթացքում:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • հիպերկալցիեմիա
  • հիպոկալցիեմիա
  • օստեոպորոզ, ոսկրերի կիստոզ փոփոխություններ, երկայնաձիգ ոսկրերի կեղծ կոտրվածքներ, ողների մարմինների օստեոսկլերոզ
  • միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր)
  • 1-ին, 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիայի կասկած
  • նեյրոֆիրոմատոզի ախտորոշում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

պմոլ/մլ (պիկոմոլ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

պգ/մլ х 0,105 = պմոլ/մլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Չափահասներ` (1,45-10,41) պմոլ/մլ


Շեղված արդյունքների մեկնաբանում

Պարատհորմոնի մակարդակի բարձրացում

  • առաջնային հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, հարվահանագեղձերի քաղցկեղ, 1-ին և 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիաներ)
  • երկրորդային հիպերպարաթիրեոզ (քրոնիկ երիկամային անբավարարություն, D հիպովիտամինոզ, ռախիտ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)
  • երրորդային հիպերպարաթիրեոզ (ավտոնոմ)

Պարատհորմոնի մակարդակի նվազեցում

  • առաջնային հիպոպարաթիրեոզ
  • հղիություն (ֆոսֆորի ֆիզիոլոգիական դեֆիցիտ)
  • երկրորդային հիպոպարաթիրեոզ (վահանագեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժման բարդություններ, հիպոմագնեմիա, D հիպերվիտամինոզ, սարկոիդոզ)
  • ակտիվ օստեոլիզ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Parathyroid hormone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PTH

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում PTH թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը