Ազատ տեստոստերոն (TEST-F)


Ընդհանուր տեղեկություններ

Ազատ տեստոստերոնն արյան տեստոստերոնի կենսաբանորեն ակտիվ մասն է:

Արյան մեջ շրջանառող տեստոստերոնի մեծ մասը կապված է SHBG-ի հետ (սեռական հորմոնները կապող գլոբուլին): Տեղափոխող այս սպիտակուցի հետ կապված վիճակում տեստոստերոնը ոչ ակտիվ է և մետաբոլի ինակտիվացման համար ոչ մատչելի:

Այն դեպքերում, երբ արյան մեջ SHBG-ի մակարդակը բարձրացած է (օրինակ՝ հիպերթիրեոիդիզմ, հիպերէստրոգենիաների վիճակ, այդ թվում՝ հղիություն, պերօրալ հակաբեղմնավորիչների ընդունում, հակացնցումային դեղերի ընդունում) կամ իջած է (օրինակ՝ հիպոթիրեոիդիզմ, անդրոգենների ավելցուկ, գիրություն), ազատ տեստոստերոնի մակարդակի չափումը դառնում է ավելի նպատակահարմար, քան ընդհանուրինը:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից 8-11 ժամ առաջ (ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ հետո): Այս ընթացքում կարելի է ընդունել ջուր:

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել սննդային ծանրաբեռնվածությունը:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • որպես ընդհանուր տեստոստերոնի որոշմանը լրացում, նշանակվում է այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են կապված լինել արյան մեջ սեռական հորմոնները կապող գլոբուլինի մակարդակի շեղումների հետ՝ պարարտություն, ցիռոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ
  • իմպոտենցիա
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • հակադեպրեսանտներով բուժում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

պմոլ/լ х 0,288 = պգ/մլ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Տղամարդիկ

  • < 12 տ. (0-4,6) պգ/մլ
  • 12-18 տ. (0,2-23,1) պգ/մլ
  • 19-55 տ. (1,0-28,3) պգ/մլ
  • > 55 տ. (0,7-21,5) պգ/մլ

Կանայք

  • < 12 տ.(0-1,5) պգ/մլ
  • 12-18 տ. (0-2,2) պգ/մլ
  • 19-55 տ. (0-2,8) պգ/մլ
  • > 55 տ. (0-1,6) պգ/մլ

Շեղված արդյունքների մեկնաբանում

Ազատ տեստոստերոնի մակարդակի բարձրացում

  • հիրսուտիզմ
  • մակերիկամների վիրիլացնող ուռուցքներ
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • անդրոգենների նկատմամբ ռեզիստենտություն

Ազատ տեստոստերոնի մակարդակի նվազեցում

  • հիպոգոնադիզմ
  • իմպոտենցիա
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • հակադեպրեսանտներով բուժում
  • Р450 ֆերմենտի դեֆիցիտ

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Free Testosterone

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TEST-F

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում TEST-F թեստն իրականացվում է Mindray® MR-96A Microplate Reader վերլուծիչով:

Տարածել այս էջը