Տրիգլիցերիդներ (TRIG)


Ընդհանուր տեղեկություններ

Տրիգլիցերիդներն արյան հիմնական լիպիդներն են, որոնք հանդիսանում են բջիջների էներգիայի հիմնական աղբյուրը:

Տրիգլիցերիդներն օրգանիզմ մուտք են գործում սննդի միջոցով, ինչպես նաև կարող են սինթեզվել ճարպային հյուսվածքի բջիջների կողմից: Արյամբ շրջանառվում են ոչ թե ազատ վիճակում, այլ՝ սպիտակուցների հետ կապված մակրոմոլեկուլյար միացությունների՝ լիպոպրոտեիդների կազմության մեջ: Հանդիսանում են սննդամթերքների և ճարպային հավելումների հիմնական լիպիդները: Տրիգլիցերիդի մոլեկուլը կազմված է եռատոմ գլիցերինից և բարձրագույն ճարպաթթուների երեք շղթաներից՝ պալմիտինաթթվի, ստեարինաթթվի, լինոլեաթթվի և օլեինաթթվի:

Հանդիսանում են բջիջների էներգիայի հիմնական աղբյուրը: Տրիգլիցերիդները կուտակվում են ճարպային հյուսվածքներում, որտեղից հիդոլիտիկ ճեղքմամբ տրոհվում են մինչև գլիցերինի և ճարպաթթուների՝ այսպիսով դուրս գալով դեպի շրջանառող արյան հուն:

Արյան պլազմայում տրիգլիցերիդների մակարդակն աճում է տարիքին զուգահեռ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ երակային արյուն


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատում (ընդհանուր խոլեսթերոլի և ֆրակցիաների հետ միասին)
  • պոդագրա
  • պանկրեատիտ
  • սրտամկանի ինֆարկտ
  • նյութափոխանակության ժառանգական խանգարումներ

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,0113 = մմոլ/լ

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

< 2,3 մմոլ/լ

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք Սեռ TRIGL, մմոլ/լ
< 10 տ. Տղամարդիկ 0,34-1,13
Կանայք 0,40-1,24
10-15 տ. Տղամարդիկ 0,36-1,41
Կանայք 0,42-1,48
15 - 20 տ. Տղամարդիկ 0,42-1,67
Կանայք 0,44-1,4
20-25 տ. Տղամարդիկ 0,50-2,27
Կանայք 0,41-1,48
25-30 տ. Տղամարդիկ 0,52-2,81
Կանայք 0,42-1,63
30-35 տ. Տղամարդիկ 0,56-3,01
Կանայք 0,44-1,70
35-40 տ. Տղամարդիկ 0,61-3,62
Կանայք 0,45-1,99
40-45 տ. Տղամարդիկ 0,62-3,61
Կանայք 0,51-2,16
45-50 տ. Տղամարդիկ 0,65-3,70
Կանայք 0,52-2,42
50-55 տ. Տղամարդիկ 0,65-3,61
Կանայք 0,59-2,63
55-60 տ. Տղամարդիկ 0,65-3,23
Կանայք 0,62-2,96
60-65 տ. Տղամարդիկ 0,65-3,29
Կանայք 0,63-2,70
65-70 տ. Տղամարդիկ 0,62-2,94
Կանայք 0,68-2,71

Շեղված արդյունքների մեկնաբանում

Տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում (հիպերլիպիդեմիա)

Առաջնային հիպերլիպիդեմիաներ

  • ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա (IV ֆենոտիպ)
  • ընտանեկան բարդ հիպերխոլեսթերինեմիա (IIb ֆենոտիպ)
  • պարզ հիպերտրիգլիցերիդեմիա (IV ֆենոտիպ)
  • ընտանեկան դիսբետալիպոպրոտեինեմիա (III ֆենոտիպ)
  • խիլոմիկրոնեմիայի համախտանիշ (I կամ V ֆենոտիպեր)
  • լեցիտինխոլեստերինացիլտրանսֆերազայի դիֆիցիտ

Երկրորդային հիպերլիպիդեմիաներ

  • սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, աթերոսկլերոզ
  • հիպերտոնիկ հիվանդություն
  • գիրացում, ճարպակալում
  • վիրուսային հեպատիտների և լյարդի ցիռոզ (ալկոհոլային, բիլիար)
  • լեղուղիների օբտուրացիա
  • շաքարային դիաբետ
  • հիպոթիրեոզ
  • նեֆրոտիկ համախտանիշ
  • սուր և քրոնիկ պանկրեատիտներ
  • որոշ դեղերի ընդունում՝ բետա բլոկատորներ, թիազիդային միզամուղներ, օրալ հակաբեղմնավորիչներ
  • հղիություն
  • գլիկոգենոզներ
  • թալասեմիա

Տրիգլիցերիդների մակարդակի նվազեցում (հիպոլիպիդեմիա)

  • հիպոլիպոպրոտեինեմիա
  • հիպերթիրեոզ
  • հիպերպարաթիրեոզ
  • սննդային անբավարարություն
  • մալաբսորբցիայի համախտանիշ
  • աղիների լիմֆանգիէտազիա
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ
  • խոլեսթիրամինի, հեպարինի, վիտամին C-ի, պրոգեստինների ընդունում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Triglycerides

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TRIG

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում TRIG թեստն իրականացվում է Roche® Cobas® c111 վերլուծիչով:

Տարածել այս էջը