Մեզում լեյկոցիտներ (UL)


Ընդհանուր տեղեկություններ

Մեզում լեյկոցիտների հայտնվելը կամ լեյկոցիտուրիան երիկամների և (կամ) ստորին միզուղիների բորբոքման լաբորատոր ցուցանիշներից է:

Մեզում լեյկոցիտների բարձրացած քանակությունը (լեյկոցիտուրիան) քրոնիկական բորբոքումների ավելի հուսալի ցուցանիշ է, քան բակտերուրիան, որը հաճախ կարող է և չհայտնաբերվել: Մեզում լեյկոցիտների չափից դուրս մեծ քանակության դեպքում մեզում թարախը կարող է հայտնաբերվել նաև մակրոսկոպիորեն (պիուրիա):

Պետք է հաշվի առնել, որ մեզում լեյկոցիտերի առկայությունը կարող է պայմանավորված լինել արտաքին սեռական օրգանների արտազատուկներով մեզի աղտոտման դեպքում (վուլվովագինիտ, արտաքին սեռ. օրգանների ոչ պատշաճ տուալետ և այլն):


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

բջ/մկլ (LEU/µL, լեյկոցիտ/միկրոլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

Մանրադիտակային զննմամբ՝ լեյկոցիտների թիվը տեսադաշտնում

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

Բացասական (մինչև 10 լեյկոցիտ/մկլ)

Այլընտրանքային նորմալ արժեքներ

  • տղամարդիկ՝ < 3 լեյկոցիտ/տեսադաշտ
  • կանայք, մինչև 14տ. երեխաներ՝ < 5 լեյկոցիտ/տեսադաշտ

Շեղված արդյունքների մեկնաբանում

Մեզում լեյկոցիտների առկայություն (լեյկոցիտուրիա)

  • սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ
  • ցիստիտ, ուրետրիտ, պրոստատիտ (տղամարդկանց մոտ)
  • միզուղիներում քարեր
  • տուբուլոինտերստիցիալ նեֆրիտ
  • լուպուս-նեֆրիտ
  • փոխպատվաստված երիկամի անջատում

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Urine Leukocytes

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UL

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում UL թեստն իրականացվում է Roche® Urisys 1100® urine analyzer վերլուծիչով:

Տարածել այս էջը