Մեզի ռեակցիա (թթվայնություն) (UPH)


Ընդհանուր տեղեկություններ

Մեզի ռեակցիան նրա թթվահիմնային հավասարակշռության ցուցանիշն է:

Օրվա ընթացքում մեզի ռեակցիան (Urine pH, UPH) ենթարկվում է տատանումների՝ կախվածսննդի բնույթից, ընդունած հեղիուկների քանակից, ինչպես նաև օրգանիզմի վիճակից:

Որպես կանոն, որոշվում է թարմ մեզի pH-ը, քանի որ ժամանակի ընթացքում մեզը սկսում է հիմնայնացվել, իսկ հիմնային մեզում արաք քայքայվում են արյան ձևավոր տարրերը (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ):

Չափահաս մարդու մեզը խառը բնույթի սննդակարգի պայմաններում թույլ թթվային կամ չեզոք է (pH-y` 5,0–7,0 միջակայքում, միջինը՝ 6,0): pH=7,0 դեպքում առկա է չեզոք միջավայր: Որքան pH-ի մակարդակը 7,0-ից ցածր է, այդքան մեզը թթվային է, և հակառակը՝ որքան 7,0-ից բարձր է, այդքան հիմնային է:

Սննդի բնույթից կախված մարդու մեզի ռեակցիան կարող է փոփոխվել սկսած pH=4,5-ից մինչև pH=8,0: Սպիտակուցային սնունդ և ճարպեր օգտագործելիս (միս, սպիտակ հաց) մեզի թթվայնությունն աճում է: Մրգերը, բանջարեղենները, սև հացը և կաթը, ընդհակառակը, նպաստում են մեզի հիմնայնացմանը:

Նորածինների մեզը թթվային է (pH 5,4-5,9), իսկ անհաս նորածինների մոտ՝ էլ ավելի թթվային (pH 4,8-5,4): Ծնվելուց 2-4 օրվա ընթացքում նորածնի մեզի pH-ը սկսում է արագ աճել, և կրծքով կերակրման ժամանակ հասնում մինչև 6,9-7,8, իսկ արհեստական կերակրման դեպքում՝ 5,4-6,9:

Մեզի ռեակցիան ազում է մեզում առկա բակտերիաների բազմացման և ակտիվության, ինչպես նաև հակաբիոտիկային բուժման արդյունավետության վրա: Օրինակ, աղիքային ցուպիկն ավելի արագ է բազմանում և ավելի ախտածին է դառնում թթվային միջավայրում, իսկ պենիցիլինը և դրա կիսասինթեթիկ համարժեքները, ամինոգլիկոզիդները, էրիթրոմիցինն ավելի արդյունավետ են դառնում հիմնային միջավայրում՝ հակառակ թթվային միջավայրում ավելի ակտիվ ազդող տետրացիկլինների և նիտրոֆուրանների:

Մեզի ռեակցիայի միանվագ չափումը քիչ ինֆորմատիվ է: Ախտորոշիչ նպատակով մեզի ռեակցիան անհրաժեշտ է չափել երեք օրվա ընթացքում՝ օրը 3 անգամ:


Հետազոտման ենթակա կենսանմուշը

Հետազոտվող կենսանմուշն է՝ առավոտյան մեզ, երկրորդ չափաբաժին


Կենսանմուշի հանձնման ընդհանուր կանոններ

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Ծանոթացեք նաև լաբորատոր հետազոտություններին նախապատրաստվելու ընդհանուր կանոններին:


Հետազոտության հիմնական ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Չափման միավոր

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված չափման միավոր

Որպես այդպիսին, բացակայում է։

Դիտել միավորների փոխարկերպման առցանց գործիքը →


Նորմալ ցուցանիշներ

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում ընդունված նորմալ արժեքներ

(5 - 7)


Շեղված արդյունքների մեկնաբանում

Մեզի pH-ի բարձրացում (հիմնայնացում)

  • մետաբոլիկ և շնչառական ալկալոզ
  • քրոնիկ երիկամային անբավարարություն
  • երիկամային խողովակիկային ացիդոզ (I և II տիպեր)
  • հիպերկալիեմիա
  • հարվահանագեղձերի առաջնային և երկրորդային հիպերֆունկցիա
  • ածխաջրային անհիդրազայի արգելակիչներ
  • մրգային և բանջարեղենային դիետա
  • երկարատև փսխումներ
  • միզատար ուղիների վարակներ միզանյութը քայքայող մանրէներով
  • որոշ դեղերի ընդունում՝ ադրենալին, նիկոտինամիդ, բիկարբոնատներ
  • միզասեռային համակարգի նորագոյացություններ

Մեզի pH-ի նվազեցում (թթվայնացում)

  • մետաբոլիկ և շնչառական ացիդոզ
  • հիպոկելիեմիա
  • ջրազրկում
  • սովահարություն
  • շաքարային դիաբետ
  • տուբերկուլոզ
  • տենդ
  • արտահայտված փորլուծություն
  • որոշ դեղերի ընդունում՝ ասկորբինաթթու, կորտիկոտրոպին, մեթիոնին
  • մսային սպիտակուցներով 7 լոռամրգով (клюквa) հարուստ դիետա

Միջազգային անվանումները

Միջազգային (անգլերեն) լրիվ անվանումը՝ Urine pH

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ UPH

2012-2017 © Յունիմեդ Բժշկական Կենտրոն -

Յունիմեդ Բժշկական Կենտրոնում UPH թեստն իրականացվում է Roche® Urisys 1100® urine analyzer վերլուծիչով:

Տարածել այս էջը