Նոր բիոմարկերը կօգնի կերակրափողի քաղցկեղի վաղ ախտորոշմանը

27-01-2014

Նոր բիոմարկերը կօգնի կերակրափողի քաղցկեղի վաղ ախտորոշմանը

Կերակրափողի եղջերաբջջային կարցինոման (անգլերեն՝ Esophageal Squamous Cell Carcinoma, ESCC) կերակրափողի քաղցկեղի հիմնական հիստոլոգիական ձևն է, որը քաղցկեղներից մահացության մեջ ամբողջ աշխարհում գրավում է առաջատար դիրք:

Ներկայում ESCC-ով հիվանդները շարունակում են ունենալ անբարենպաստ պրոգնոզ, և հնգամյա ընդհանուր ապրելիության ցուցանիշը կազմում է 20%-ից մինչև 30%: Սա նշանակում է, որ այս հիվանդության հնարավորինս վաղ ախտորոշումը կարող է որոշակիորեն բարելավել հիվանդների ապրելիության ցուցանիշները:

Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները 2010–2011 թթ. ընթացքում համեմատելով ESCC-ով հիվանդների կերակրափողից վերցված քաղցկեղային հյուսվածքները ոչ քաղցկեղային հյուսվածքների հետ, պարզել են, որ առաջին դեպքում առկա է ռիբոնուկլեինաթթուն փոխակերպող ֆերմենտի՝ ադենոզին դեամինազայի (ADAR1) ավելցուկ:

Հետազոտողները կարծում են, որ ADAR1-ի և ESCC-ի զարգացման միջև կոռելացիոն որևէ կապի հայտնաբերումն առաջին քայլն է դեպի ADAR1-ի՝ որպես այս հիվանդության մարկերի հաստատումը: Մասնավորապես, նրանք հույս ունեն, որ ADAR1-ի մակարդակի բարձրացումը կարող է հանդիսանալ կերակրափողի եղջերաբջիջների չարորակացման և հետագայում ESCC-ի զարգացման ռիսկի գնահատման չափորոշիչ:

Եթե այս ոլորտի հետագա հետազոտությունները հաջող ընթացք ստանան, ապա մոտ ապագայում հնարավոր կդառնա սահմանել ESCC-ի վաղ ախտորոշման նոր օնկոմարկեր:

Տարածել այս էջը