Տղա դեռահասների թքում կորտիզոլը՝ դեպրեսիայի ռիսկի մարկեր

06-05-2014

Տղա դեռահասների թքում կորտիզոլը՝ դեպրեսիայի ռիսկի մարկեր

Նման եզահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքներով վաղ առավոտյան ժամերին թքում կորտիզոլի մակարդակի բարձրացումը ենթակլինիկական դեպրեսիվ ախտանշաններով տղա դեռահասների մոտ շուրջ 14 անգամ բարձրացնում է մեծ դեպրեսիվ խանգարումների ռիսկը:

Կլինիկական դեպրեսիան կամ մեծ դեպրեսիվ խանգարումը հոգեկան հիվանդություն է, որն, ըստ մասնագետների, հանդիպում է երկրագնդի յուրաքանչյուր 6-րդ բնակչի մոտ: Ախտանշաններից են՝ տրամադրության կայուն անկումը, ընկճվածությունը, արտաքին միջավայրի և հաճույքների նկատմամբ հետաքրքրության անկումը, մարմնի կշռի նվազեցումը, վարքագծային խանգարումները, ինքնասպանության վերաբերյալ պարբերաբար առաջացող մտքերը և այլն:

ԱՄՆ-ի հոգեկան առողջության ազգային ինստիտուտի տվյալներով, այս շեղմամբ տառապում է ամերիկացի 13-18 տարեկան դեռահասների շուրջ 11,2 տոկոսը: Նույն այս խմբում, մինչ օրս դեռ չի հայտնաբերվել որևէ հստակ բիոմարկեր, որը կկանխատեսեր մեծ դեպրեսիվ խանգարման ռիսկը:

Աղբյուր. Proceedings of the National Academies of Science

Տարածել այս էջը