Գլյուկոզ, թե՞ HbA1c, թե՞ երկուսը միասին

29-09-2013

Գլյուկոզ, թե՞ HbA1c, թե՞ երկուսը միասին

Արյան պլազմայի գլյուկոզը (GLUC) կամ գլիկոզիլացված հեմոգլոբինը (HbA1c) կարող են հայտնաբերել շաքարային դաբետը կամ մոտակա 5 տարիներին այս հիվանդության զարգացման հավանականությունը: Սակայն, ճապոնացի գիտնականները պնդում են, որ միասին վերցրած այս երկու հետազոտությունների կանխորոշիչ նշանակությունը բարձրանում է:

Երակային արյան գլյուկոզի հետազոտությունը վաղուց հայտնի է որպես դիաբետի սքրինինգի և ախտորոշման թեստ, իսկ 2010թ.-ի Դիաբետների ամերիկյան ասոցիացիայի (ADA) զեկույցի համաձայն HbA1c-ն նույնպես կարող է օգտագործվել նույն այս նպատակների համար: Սկզբում HbA1c-ն առաջարկվում էր որպես դիաբետի վերահսկման մարկեր, իսկ այժմ այս թեստի 6.5%-ից բարձր ցուցանիշները, ինչպես երակային գլյուկոզի ավելի քան 126 մգ/դլ մակարդակը համարվում է դիաբետի ախտորոշման չափորոշիչներից մեկը: HbA1c-ի 5,7%-ից մինչև 6,4% ցուցանիշները, ինչպես GLUC-ի 100-ից մինչև 125 մգ/դլ մակարդակները վկայում են դիաբետի զարգացման բարձրացած ռիսկի կամ այսպես կոչված «նախադիաբետի» մասին:

Վերոնշյալ հետազոտության արդյունքները վկայում են, որ, ի լրումն առանձին վերցրած GLUC-ի, HbA1c-ն իր ներդրումն ունի դիաբետի մեծ ռիսկով հիվանդների հայտնաբերման մեջ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ այս հետազոտություններից յուրաքանչյուրը գնահատում են գլյուկոզի նյութափոխանակության տարբեր կողմերը. եթե երակային արյան գլյուկոզի մակարդակի բարձրացումը վկայում է ինսուլինային կայունության մասին, ապա HbA1c-ն արտացոլում է արյան պլազմայի գլյուկոզի քրոնիկ բարձրացումը:

Աղբյուր
Y. Heianza et al. HbA1c 5.7—6.4% and impaired fasting plasma glucose for diagnosis of prediabetes and risk of progression to diabetes in Japan (TOPICS 3): a longitudinal cohort study. The Lancet, հղում

Տարածել այս էջը