Կոլոռեկտալ քաղցկեղի լաբորատոր հսկողության նշանակությունը

02-02-2014

Կոլոռեկտալ քաղցկեղի լաբորատոր հսկողության նշանակությունը

Նման եզրահանգման են եկել Սաութամպտոնի համալսարանի գիտնականները (Մեծ Բրիտանիա), ովքեր կոլոռեկտալ քաղցկեղի կրկնության հայտնաբերման համար գնահատել են առավել հաճախ կիրառվող երկու մեթոդների ախտորոշիչ ունակությունները՝ արյան կարցինոէմբրիոնային հակածնի (CEA) թեստ և համակարգչային տոմոգրաֆիա:

Նրանք Անգլիայի 39 հիվանդանոցներից ընտրված 1202 հիվանդներին պատահականորեն բաժանել են չորս խմբի՝ միայն CEA թեստավորվածներ (300), միայն տոմոգրաֆիկ հետազոտություն անցածներ (299), երկու հետազոտություններն անցածներ (302) և ոչ մի հետազոտություն չանցածներ (301): Բուն հետազոտությունը տևել է 6 տարի՝ 2003թ. հունվարից մինչև 2009թ. օգոստոս:

Հետազոտության շրջանակներում CEA-ի թեստը դրական է համարվել, երբ կրկնակի հետազոտությամբ ստացվել է 7 մկգ/լ և ավելի բարձր մակարդակ:

Կոլոռեկտալ քաղցկեղի կրկնություն դիտարկվել է 199 մասնակիցների մոտ (16,6%) հսկողության միջինը 4,4 տարվա ընթացքում: Հետազոտության մասնակիցների 5.9%-ն ուղեգրվել են կրկնված կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատական բուժման:

Հետազոտության արդյունքները վկայել են, որ հսկողության շրջանում ոչ մի հետազոտության չենթարկված հիվանդների հետ համեմատած CEA խմբում ամոքիչ վրահատության ենթարկվածների թվաքանակը եղել է 4,4%-ով բարձր, համակարգչային տոմոգրաֆիա ենթարկվածների խմբում՝ 5,7%-ով բարձր, իսկ երկու հետազոտություններն անցածների խմբում՝ 4,3%-ով բարձր: Համապատասխանաբար, հսկողության տարիներին ոչ մի հետազոտություն չանցած խմբում գրանցվել են մահաբերության ամենաբարձր ցուցանիշները:

Հետազոտողները եզրակացրել են, որ երկարատև հսկողությունը հիվանդության փուլից անկախ հանդիսանում է բարենպաստ գործոն, որը թույլ է տալիս կոլոռեկտալ քաղցկեղի կրկնությունը հայտնաբերել ավելի վաղ շրջաններում, որի շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել կրկնված քաղցկեղի վիրաբուժական ամոքիչ բուժումը:

Աղբյուր՝

The Journal of the American Medical Association, January 15, 2014

Տարածել այս էջը