Անախտանիշ հերպեսը նույնպես վարակիչ է

11-10-2013

Անախտանիշ հերպեսը նույնպես վարակիչ է

Նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ 2-րդ տիպի հասարակ հերպեսի վիրուսի  (HSV-2) նկատմամբ դրական պատասխան ստացած արտաքինից առողջ մարդիկ կարող են վարակել շրջապատին: Այսպիսի եզրակացություն է վերջերս հրապարակվել Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում:

Հետազոտությունը ներառել է սեռական ճանապարհով տարածվող «գենիտալ հերպեսի» հարուցիչ համարվող HSV-2-ի նկատմամբ հակամարմինների դրական պատասխանով 498 հիվանդ, որոնցից 88-ի մոտ իսպառ բացակայել են այս սեռավարակի ախտանշանները: Հաջորդ փուլում նույն հետազոտվողներն անցել են սեռ. օրգանների քսուկի պոլիմերազային շղթայի ռեակցիայի (PCR) հետազոտություն, որով գնահատվել է HSV-2-ի տիտրը: Արդյունքում պարզվել է, որ HSV-2-ի որէև ախտանիշ չդրսևորված պացիենտների որոշ մասի մոտ PCR-ով հայտնաբերվել է HSV-2-ի գործնականում վարակիչ տիտրեր:

Այսպիսով, հետազոտությամբ պարզվում է, որ նույնիսկ որևէ ախտանիշ չդրսևորող, սակայն HSV-2-դրական անձինք կարող են վարակել իրենց սեռական զուգընկերոջը, որը բնավ չի նշանակում, որ վերջինիս մոտ նույնպես հիվանդությունը կունենա անախտանիշ ընթացք:

Աղբյուր.Tronstein, Elizabeth et al. Genital Shedding of Herpes Simplex Virus Among Symptomatic and Asymptomatic Persons With HSV-2 Infection. Journal of the American Medical Association, հղում

Տարածել այս էջը