Արյան մագնեզիումի շեղված մակարդակը՝ դեմենցիայի ռիսկի գործոն

16-10-2017

Արյան մագնեզիումի շեղված մակարդակը՝ դեմենցիայի ռիսկի գործոն

Խոշորածավալ մի հետազոտությամբ պարզվել է, որ արյան շիճուկի մագնեզիումի ինչպես ցածր, այնպես էլ բարձր մակարդակով անձանց մոտ բարձրանում է դեմենցիայի, այդ թվում՝  Ալցհեյմերի հիվանդության ռիսկը։

Նշված հետազոտությամբ դեմենցիա չունեցող միջինը 65 տարեկան ավելի քան 9500 անձանց մոտ որոշվել է շիճուկի մագնեզիումի սկզբնական մակարդակը, որից հետո հետազոտվածների խումբը մնացել է հսկողության ներքո միջինը 8 տարի, որի ընթացքում կրկնվել է մագնեզիումի մակարդակի լաբորատոր հետազոտությունը։ Այս ընթացքում 823 անձանց մոտ ախտորոշվել է դեմենցիա, որոնցից 662-ի մոտ՝ Ալցհեյմերի հիվանդություն։

Հետազոտության արդյունքները վկայել են, որ մագնեզիումի մակարդակի և դեմենցիայի զարգացման միջև առկա է U-աձև կապվածություն։ Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ մագնեզիումի ինչպես ցածր (մինչև 0.79 մմոլ/լ), այնպես էլ բարձր (0.90 մմոլ/լ կամ ավելի բարձր) մակարդակները շուրջ 30%-ով բարձրացնում են դեմենցիայի զարգացման 8-ամյա ռիսկը։


Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այս արդյունքները կարող են օգտակար լինել ինչպես դեմենցիայի կանխարգելման, այնպես էլ բուժման գործընթացներում։


Աղբյուր

Տարածել այս էջը