Վիտամին D-ի կտրուկ դեֆիցիտը կարող է հարուցել սրտանոթային խնդիրներ

28-06-2017

Վիտամին D-ի կտրուկ դեֆիցիտը կարող է հարուցել սրտանոթային խնդիրներ

Հետազոտությունները վկայում են, որ վիտամին D-ի սուր պակասը (< 15 նգ/մլ) կարող է դառնալ սրտանոթային խնդիրների պատճառ։

Այն, որ վիտամին D-ն (25-OH վիտամին D) կարևոր դեր է խաղում կալցիումի ներծծման և ոսկրային փոխանակության մեջ և որ այս վիտամինը հանդիսանում է օստեոպորոզի յուրահատուկ մարկեր, հայտնի է ոչ միայն բժիշկներին։ Սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում կուտակված բժշկագիտական տվյալները վկայում են այն մասին, որ վիտամին D-ի կտրուկ դեֆիցիտը կարող է դառնալ ոչ միայն ոսկրային, այլև սրտանոթային տարբեր խնդիրների պատճառներից մեկը։

Նման հետազոտություններից մեկով, որն անցկացվել է Intermountain Medical Center Heart Institute-ի կողմից (Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ) և ներառել է քան 230 հազար չափահաս մարդկանց տվյալներ, վերլուծել է ըստ արյան վիտամին D-ի մակարդակի 4 ենթախմբերի (մինչև 15 նգ/մլ, 15-29 նգ/մլ, 30-44 նգ/մլ և >44 նգ/մլ) և հիմնական սրտային պատահարների միջև փոխկապվածությունը: Այս հետազոտությամբ հաշվարկվել է վերոնշյալ 4 ենթախմբերի հետազոտվածների շրջանում երեք տարվա ընթացքում սրտի պսակային հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, սրտային անբավարարության, սրտային ծագման մահվան դեպքերի հանդիպման գումարային հաճախականությունները:

Արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի մինչև 15 նգ/մլ ցուցանիշներով անձանց շրջանում սրտանոթային պատահարների ռիսկը բարձրացել է առնվազն 33%-ով՝ ի հակադրություն մյուս երեք ենթախմբերի, որոնց մոտ սրտանոթային ռիսկի բարձրացում չի արձանագրվել։

Նման արդյունքները թույլ են տալիս հետևություն անել այն մասին, որ վիտամին D-ի դեֆիցիտի հնարավորությունը պետք է ստուգվի ոչ միայն ոսկրային, այլև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման համատեքստում։

ԱՂԲՅՈՒՐ

Հիշեցնում ենք, որ Յունիմեդ Բժշկական Կենտրոնում 25-OH վիտամին D
համար սահմանված են հետևյալ ցուցանիշները. կտրուկ դեֆիցիտ՝ մինչև 10 նգ/մլ, չափավոր դեֆիցիտ՝ 11-20 նգ/մլ, անբավարարություն` 21-29 նգ/մլ, հնարավոր է տոքսիկ ազդեցություն՝ > 150 նգ/մլ։

Տարածել այս էջը