Յունիմեդ ԲԿ արժեքներ

ՀԱՐՑ. «Ո՞րն է վահանաձև գեղձի հետազոտության նպատակը»

14-12-2016

ՊԱՏԱՍԽԱՆ

Վահանաձև գեղձի հիվանդությունները Հայաստանում լայնորեն տարածված են: Այդ հիվանդությունների մեծ մասի ախտորոշումը հաստատվում է գլխավորապես լաբորատոր և սոնոգրաֆիկ հետազոտությունների միջոցով:

Լաբորատոր ճանապարհով սովորաբար չափվում է արյան շիճուկի թիրոքսինի (T4) և ազատ թիրոքսինի (FT4), տրիյոդթիրոնինի (T3) և ազատ տրիյոդթիրոնինի (FT3), թիրեոտրոպ հորմոնի (TSH), թիրեոգլոբուլինի (TG), թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմինների (Anti-TG), թիրեոպերոքսիդազի նկատմամբ հակամարմինների (Anti-TPO) մակարդակը: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը, իսկ մի քանի թեստերի համակցումը թույլ է տալիս ճշգրտորեն ախտորոշել՝ արդյո՞ք առկա է այս գեղձի գերֆունկցիա կամ թերֆունկցիա։ Այլ կերպ ասած՝ գործ ունենք հորմոնալ գերակտի՞վ, թե՞ թերակտիվ վիճակի հետ։

Ի լրումն լաբորատոր տվյալների, սոնոգրաֆիկ ճանապարհով կարելի է հայտնաբերել նաև վահանաձև գեղձի անատոմիական փոփոխությունները՝ մեծացում, փոքրացում, հանգույցներ, ուռուցքային փոփոխության առկայություն և այլն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վաղ ախտորոշված հիվանդությունն ավելի հեշտ և արագ է ենթարկվում բուժմանը:

Տարածել այս էջը