Յունիմեդ ԲԿ արժեքներ

ՀԱՐՑ. «Ի՞նչ նշանակություն ունի գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը»

06-11-2016

ՊԱՏԱՍԽԱՆ

Գլիկոզիլացված հեմոգլոբինը կամ գլիկոհեմոգլոբինը (HbA1c) արյան կենսաքիմիական ցուցանիշ է, որն արտացոլում է արյան գլյուկոզայի մակարդակը հարաբերականորեն երկար ժամանակի ընթացքում (մինչև 3 ամիս):

Սա տարբերվում է արյան գլյուկոզի չափումից, որը պատկերացում է տալիս ՄԻԱՅՆ հետազոտություն կատարելու ՊԱՀԻՆ գլյուկոզայի մակարդակի մասին: Այլ կերպ ասած, գլիկոզիլացված հեմոգլոբինն ի տարբերություն արյան գլյուկոզի մակարդակի՝ գլիկեմիայի ցուցանիշն է վերջին երեք ամսվա ընթացքում:

Գլիկոզիլացված հեմոգլոբինը որոշվում է՝ ընդհանուր պատկերացում կազմելու շաքարային դիաբետի բուժման արդյունավետության մասին և, ըստ անհրաժեշտության, բուժման մեջ որոշակի շտկումներ կատարելու համար, իհարկե՝ Ձեր բուժող էնդոկրինոլոգի կողմից:

Տարածել այս էջը