Յունիմեդ ԲԿ արժեքներ

ՀԱՐՑ. «Ինչո՞ւ և ե՞րբ են որոշվում ուռուցքային մարկերները»

01-02-2017

ՊԱՏԱՍԽԱՆ

Ուռուցքային կամ օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք արտադրվում են քաղցկեղային բջիջների կողմից: Սա նշանակում է, որ արյան մեջ այս սպիտակուցներն ավեի հաճախ հայտնվում են, երբ օրգանիզմում առկա է որևէ տեղակայման քաղցկեղ: Այսպիսով, օնկոմարկերներն օգնում են՝ ախտորոշելու քաղցկեղային հիվանդությունները, նաև՝ տարբերակելու բարորակ նորագոյացությունները չարորակներից:

Սակայն արյան մեջ օնկոմարկերների հայտնաբերումը քաղցկեղներն ախտորոշելուց բացի ունի նաև բուժման ընթացքը հսկելու նշանակություն:

Ներկայում հնարավոր է տարբեր տեղակայման քաղցկեղները հայտնաբերելիս կիրառել տարբեր տեսակի օնկոմարկերներ: Օրինակ, եթե CA 19-9 մարկերը նշանակվում է ենթաստամոքսային գեղձի, ապա CA 15-3-ը՝ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերելիս:

Վերջում ավելացնենք, որ օնկոմարկերների միայն խիստ բարձրացած մակարդակը կարող է հուշել քաղցկեղի առկայության մասին։

Տարածել այս էջը