Յունիմեդ ԲԿ արժեքներ

ՀԱՐՑ. «Ինչո՞վ են միմյանցից տարբերվում ցիտոմելագովիրուսի M և G դասի իմունոգլոբուլինները»

16-05-2017

ՊԱՏԱՍԽԱՆ

Ցիտոմեգալովիրուսի (CMV) նկատմամբ հակամարմինները թույլ են տալիս ախտորոշել մարդու մոտ վիրուսային այս վարակի առկայությունը: CMV-ի հայտնաբերումը կարևոր է հղիության պլանավորման և ընթացքը հսկելու համար, քանի որ CMV-ը պտղի մոտ առաջ է բերում զարգացման տարբեր արատներ, լսողության խանգարումներ, ինչպես նաև հղիության ընթացքի մի շարք շեղումներ:

CMV-ի նկատմամբ IgG և IgM հակամարմինների հետազոտությունը համարվում է սուր առաջնային CMV վարակի ախտորոշման ստանդարտ լաբորատոր մեթոդը:

CMV IgM-ի նկատմամբ ռեակտիվ արյան պլազման վկայում է սուր, վերջերս տարած կամ վերաակտիվացած ցիտոմեգալովիրուսային վարակի մասին:

Առաջնային CMV վարակի հետագա ուսումնասիրությունը ներառում է CMV IgG և CMV IgG-ավիդության թեստը: Դրական IgM-ը IgG-ի նկատմամբ ավիդության ցածր գործակցի հետ զուգակցումը վկայում է վերջին 4 ամսվա ընթացքում առաջնային CMV-ի առկայության մասին: CMV IgM-ի և IgG-ի նկատմամբ շճակոնվերսիան հաստատում է նաև ոչ վաղ CMV վարակի առկայությունը:

Տարածել այս էջը