Կենսաքիմիական հետազոտություններ

Լաբորատորիա

Կենսաքիմիական (բիոքիմիական) հետազոտությունները թերևս ամենալայն կիրառությունն ստացած լաբորատոր թեստերից են:

Սա բոլորին հայտնի արյան պլազմայում կամ մեզում գլուկոզի մակարդակի չափումն է, աթերոսկլերոզի ռիսկի գործոն հանդիսացող խոլեսթերինն իր ֆրակցիաներով, լյարդային սուբստրատների ու ֆերմենտների ակտիվության որոշումը, մնացորդային ազոտի որոշումը և այլն:

Մեր կենտրոնում իրականացվում են արյան պլազմայի, շիճուկի և մեզի ավելի քան երկու տասնյակ տեսակի բիոքիմիական հետազոտություններ:

Կենսաքիմիական հետազոտությունների ցուցումները թերևս դժվար լինի թվարկելը. ցանկը կլինի խիստ երկար: Դրանք համարվում են այսպես կոչված «երկրորդ գծի» հետազոտություններ, որոնց բուժող բժիշկները դիմում են ի լրումն արյան և մեզի ընդհանուր կլինիկական հետազոտությունների:

Կենսաքիմական ցուցանիշները


Մենք մշակել ենք լաբորատոր ցուցանիշների առցանց շտեմարան, որը կօգնի Ձեզ հասկանալու յուրաքանչյուր լաբորատոր թեստի էությունը և ստացված արդյունքների նշանակությունը:

Հաճախակի տրվող հարցեր