Արյան ընդհանուր հետազոտություն

Լաբորատորիա

Արյան ընդհանուր հետազոտությամբ (ԱԸՀ) ստացվում են արյան ձևավոր տարրերի վերաբերյալ կլինիկորեն կարևոր ցուցանիշներ: Ընդհանուր կլինիկական այս հետազոտության ցուցանիշներից է նաև էրիթրոցիտների նստման արագությունը (ԷՆԱ, СОЭ):

Արյան ընդհանուր հետազոտությունը կարևորվել է տասնամյակներ շարունակ և այսօր էլ չի կորցրել իր դերն ու նշանակությունը: Այս հետազոտությունն անցկացվում է՝ հայտնաբերելու արյան ձևավոր տարրերի և դրանց առանձին տեսակների քանակական փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս բազմաթիվ հիվանդությունների դեպքում՝ սակավարյունություն, արյան տարբեր հիվանդություններ, բորբոքումներ և այլն:

Արյան ընդհանուր հետազոտությունը համարվում է կանխարգելիչ բժշկական ստուգումների թիվ մեկ թեստը, քանի որ բազմաթիվ հիվանդություններ մինչև կլինիկապես դրսևորվելն ուղեկցվում են արյան ձևավոր տարրերի և ԷՆԱ-ի տեղաշարժով:

ԱԸՀ ցուցանիշները


Մենք մշակել ենք լաբորատոր ցուցանիշների առցանց շտեմարան, որը կօգնի Ձեզ հասկանալու յուրաքանչյուր լաբորատոր թեստի էությունը և ստացված արդյունքների նշանակությունը:

Հաճախակի տրվող հարցեր