Հղիության դոպլեր հետազոտություն

Դոպլերը գերձայնային հետազոտության մի տեսակ է, որը թույլ է տալիս գնահատել արյունատար խոշոր անոթներով արյան հոսքը: Մանկաբարձության մեջ դոպլեր հետազոտությունը նշանակվում է հղիության ընթացքում մայր-ընկերք-պտուղ համակարգում արյան շրջանառության հոսքը գնահատելու համար:
Գերձայնը կամ ուլտրաձայնն ինքնին անվտանգ և անցավ բարձր հաճախականության ալիք է: Այն հետազոտվող անոթներին ուղարկվում է հատուկ հարմարանքի՝ «տվիչի» (датчик, տրանսդյուսեր) միջոցով, որն անմիջականորեն հպվում է հղի կնոջ որովայնի մաշկին: Մանկաբարձության մեջ դոպլեր հետազոտությունը թույլ է տալիս ավելի հստակ գնահատել հղիության ընթացքը, որոշել փոքրիկի դիրքը մոր արգանդի ներսում և պտղի զարգացումը՝ հղիության ժամկետներին համապատասխան:
Մեր կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:
Հղիության դոպլերի ցուցումները
- Պտղի սրտի արյան շրջանառութան գնահատում
- Պտղի պորտալարի անոթներով արյան շրջանառության գնահատում
- Պտղի անոթների՝ արյամբ մատակարարման աստիճանի գնահատում
- Արգանդ-ընկերք արյան շրջանառության գնահատում
- Ընկերքի անբավարար գործունեության և վաղ ժամկետներում պտղի հիպօքսիայի առկայության վաղ ախտորոշում
Մեր կենտրոնում հղիության ընթացքի դոպլեր հետազոտություն իրականացվում է աշխատանքային բոլոր 5 օրերին՝ 16։00-ից հետո: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:
Հաճախակի տրվող հարցեր
- Ի՞նչ է «ուլտրաձայնը» կամ «գերձայնը»:
Գերձայնը» կամ «ուլտրաձայնը» խիստ բարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս ստանալ պարենքիմատոզ որոշ օրգանների կառուցվածքի հստակ սոնոգրաֆիկ պատկերը:
- Ի՞նչ սարքով է մեր կենտրոնում իրականացվում սոնոգրաֆիան:
Յունիմեդ բժշկական կենտրոնում հղիության ընթացքի դոպլեր հետազոտությունն իրականացվում է բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:
- Ինչպե՞ս նախապատրաստվել դոպլերոգրաֆիային:
Եթե Ձեր մանկաբարձ-գինեկոլոգը կամ ընտանեկան բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա դոպլեր հետազոտությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ հագուստով:
- Արդյոք ծննդկանի և պտղի համար անվտա՞նգ է դոպլերոգրաֆիայի իրականացումը:
Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:
- Որքա՞ն է տևում դոպլեր հետազոտությունը:
Որպես կանոն, դոպլերոգրաֆիան տևում է մինչև 20-30 րոպե։
- Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
Սոնոգրաֆիայի պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո, մինչև 5 րոպեի ընթացքում:
Դոպլերոգրաֆիկ պատկերներ