Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն

Դոպլերը գերձայնային հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել խոշոր արյունատար անոթներով արյան հոսքը: Մեր կենտրոնում դոպլեր հետազոտությունն անցկացվում է երկու ռեժիմով: Դուպլեքս (երկակի) ռեժիմը պատկերացում է տալիս հետազոտվող անոթի անցանելիության մասին և, եթե առկա է արյան հոսքի խանգարում, ապա տարբերակել պատճառը: Տրիպլեքս (եռակի) ռեժիմը նախորդին ավելացնում է գունային պատկեր: Արյան հոսքի վառ շարժապատկերի շնորհիվ անոթի անցանելիության գնահատումը դառնում է ավելի ճշգրիտ:
Այսպիսով, դուպլեքս հետազոտությամբ գնահատվում է խոշոր անոթներով արյան հոսքի առանձնահատկությունները, իսկ եթե առկա է՝ ապա հայտնաբերել արյան հոսքին խոչընդոտ հանդիսացող անոթային ախտահարումները և անոթի լուսանցի նեղացման չափը:
Մեր կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:
Դուպլեքս. թիրախ-օրգաններ
- Որովայնային աորտա և նրա մագիստրալ ճյուղեր
- Վերին վերջույթների մագիստրալ անոթներ (զարկերակներ և երակներ)
- Ստորին վերջույթների մագիստրալ անոթներ (զարկերակներ և երակներ)
- Արտագանգային անոթներ
Դուպլեքս հետազոտություններն իրականացվում են աշխատանքային բոլոր 5 օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:
Հաճախակի տրվող հարցեր
- Ի՞նչ է «ուլտրաձայնը» կամ «գերձայնը»:
Գերձայնը» կամ «ուլտրաձայնը» խիստ բարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս պատկերացում կազմել խոշոր անոթներով արյան հոսքի մասին և առկայության դեպքում հայտնաբերել արյունահոսքի խոչընդոտի պատճառը:
- Ո՞ր անոթները կարող են հետազոտվել:
Դուպլեքս հետազոտության «թիրախ» օրգաններ կարող ենք հանդիսանալ մեծ տրամաչափ ունեցող անոթները՝ մայր զարկերակ (աորտա), վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթներ, գլխուղեղը սնուցող խոշոր անոթներ և այլն:
- Ի՞նչ սարքով է մեր կենտրոնում իրականացվում անոթների դուպլեքսը:
Յունիմեդ բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր հետազոտություններն իրականացվում են բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:
- Ինչպե՞ս նախապատրաստվել դուպլեքս հետազոտությանը:
Եթե Ձեր բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա դուպլեքս հետազոտությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ հագուստով:
- Արդյոք անվտա՞նգ է դուպլեքս հետազոտության իրականացումը:
Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:
- Որքա՞ն է տևում դուպլեքս հետազոտությունը:
Որպես կանոն, անոթների դուպլեքս հետազոտությունը տևում է մինչև 30 րոպե։
- Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
Դուպլեքս հետազոտության պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո, մինչև 5 րոպեի ընթացքում:
Դուպլեքս պատկերներ