Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

Էլեկտրասրտագրությունը սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է՝ ելնելով այն փաստից, որ սրտի ոչ նորմալ գործունեության պայմաններում փոփոխվում է նաև նրա էլեկտրական ակտիվությունը:

Սիրտն ինքնին օժտված է որոշակի էլեկտրական ակտիվությամբ, որի շնորհիվ էլ տեղի է ունենում այս օրգանի կծկումը: ԷՍԳ սարքը թույլ է տալիս վերջույթների և կրծավանդակի մաշկին հպած էլեկտրոդների միջոցով գրանցել սրտում ծագած էլեկտրական ակտիվությունը և արտածել այն ժապավենի վրա:

Ցուցումներ


  • Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում:
  • Սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ):
  • Սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում:

Մեր կենտրոնում ԷՍԳ կատարվում է շաբաթվա 6 օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:

Հաճախակի տրվող հարցեր