Էխոսրտագրություն դոպլերոգրաֆիայով

Էխոսրտագրությունը (էխոկարդիոգրամ) սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը տվյալներ է տրամադրում սրտի կառուցվածքի և գործունեության (ֆունկցիայի) մասին: Էխոստրագրության դերը խիստ մեծ է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճշտել սրտային հիվանդություն ախտորոշումը կամ գնահատել հիվանդության ընթացքը:
Սրտի միաչափ պատկերումից բացի (M-մոդ), ժամանակակից սոնոգրաֆիկ սարքերը թույլ են տալիս իրականացնել նաև աշխատող սրտի երկչափ (2D) պատկերում, ինչը թույլ է տալիս դիտել բաբախող սրտի «շերտը»՝ ներառյալ սրտի խոռոչները, փականները և գլխավոր արյունատար անոթները: Արդյունքում, սրտի դոպլերոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դառնում նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի ուղղությունը և արագությունը:
Մեր կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:
Էխոսրտագրության ցուցումները
- Սրտի իշեմիկ հիվանդութան (սրտի պսակային հիվանդություններ) և հատկապես՝ սրտամկանի ինֆարկտի ու դրա բարդությունների ախտորոշում:
- Սրտի փականային հիվանդությունների և արատների ախտորոշում (փականային անբավարարություն, սթենոզ):
- Սրտային անբավարարության վաղ ախտորոշում և սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում:
- Սրտային և այլ հիվանդությունների ժամանակ սրտի գործունեության և չափսերի գնահատում:
Էխոսրտագրությունն իրականացվում է աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:
Հաճախակի տրվող հարցեր
- Ի՞նչ է «ուլտրաձայնը» կամ «գերձայնը»:
Գերձայնը» կամ «ուլտրաձայնը» խիստ բարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս ստանալ սրտամկանի, սրտի խոռոչների, սրտի կառուցվածքային այլ տարրերի, օրինակ՝ փականների մասին հստակ պատկերը, ինչպես նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի առանձնահատկությունները:
- Արդյո՞ք էխոսրտագրությունը նույն «սրտի էխոն» է:
Այո։ Էխոսրտագրությունը սրտի գերձայնային հետազոտությունն է, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «սրտի էխո»:
- Ի՞նչ սարքով է մեր կենտրոնում իրականացվում անոթների դուպլեքսը:
Յունիմեդ բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր հետազոտություններն իրականացվում են բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:
- Ինչպե՞ս նախապատրաստվել դուպլեքս հետազոտությանը:
Եթե Ձեր բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա էխոսրտագրությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ վերնահագուստով:
- Արդյոք անվտա՞նգ է դուպլեքս հետազոտության իրականացումը:
Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:
- Որքա՞ն է տևում Էխոսրտագրությունը:
Որպես կանոն, էխոսրտագրությունը տևում է մինչև 30 րոպե։
- Ե՞րբ կարող եմ ստանալ հետազոտության արդյունքները:
Էխոսրտագրության պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո, մինչև 5 րոպեի ընթացքում:
Էխոստրագրի պատկերներ