Արյան իոններ, միկրո- և մակրոտարրեր

Լաբորատորիա

Մեր կենտրոնում իրականացվում ինչպես արյան էլեկտրոլիտների կամ իոնների, այնպես էլ միկրոտարրերի լաբորատոր հետազոտություն:

Արյան իոններից առավել կարևորնեն են՝ իոնական նատրիումը (Na+), իոնական կալիումը (K+) և իոնական կալցիումը (Ca++): Արյան իոնական կազմի հետազոտությունն առավել կարևոր է դառնում ինչպես սրտանոթային, այնպես էլ երիկամային և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

Ոսկրամկանային ախտահարումների ժամանակ մեծ նշանակություն են ստանում ընդհանուր կալցիումի, անօրգանական ֆոսֆորի և մագնեզիումի հետազոտությունները, իսկ սակավարյունությունների ժամանակ՝ երկաթի և ֆերրիտինի մակարդակի որոշումը:

Արյան միկրո- և մակրոտարրերի ցուցանիշներ


Մենք մշակել ենք լաբորատոր ցուցանիշների առցանց շտեմարան, որը կօգնի Ձեզ հասկանալու յուրաքանչյուր լաբորատոր թեստի էությունը և ստացված արդյունքների նշանակությունը:

Հաճախակի տրվող հարցեր