Իմունոլոգիական և հորմոնային հետազոտություններ

Լաբորատորիա

Մեր կենտրոնն առաջարկում է ճշգրիտ իմունոլոգիական և հորմոնային բազմաթիվ հետազոտություններ՝ հիմնված է ECL տեխնոլոգիայի վրա:

Հորմոնները, հակածինները (անտիգեն) հակամարմինները և դրանց դեմ արտադրվող հակամարմինները նորմայից շեղվում են բազմաթիվ հիվանդությունների ժամանակ՝ վահանաձև գեղձի և մյուս ներզատական գեղձերի հիվանդություններ, վերարտադրողական (սեռական) գործունեության խանգարումներ, վարակիչ և մակաբուծային հիվանդություններ և այլն։

Ներկայում լայնորեն ընդունված է նաև այսպես կոչված «մարկերների» կլինիկական նշանակությունը: Դրանք ստեղծվել են՝ «թիրախավորելու» կոնկրետ հիվանդությունները կամ հիվանդությունների խմբերը (օրինակ՝ ուռուցքային մարկերներ):

Իմունոլոգիական հետազոտությունների դերը մեծ է նաև ալերգիկ, աուտոիմուն և ռևմատիկ հիվանդությունների ախտորոշման մեջ:

Իմունոլոգիական ցուցանիշներ


  • Վահանաձև գեղձի հորմոններ, հակածիններ և հակամարմիններ
  • Հղիության սքրինինգային ցուցանիշներ
  • Սեռական և պտղաբերության հորոմոններ
  • Դիաբետիկ մարկերներ (ինսուլին, C-պեպտիդ)
  • Հիպոֆիզ-մակերիկամային համակարգի հորմոններ
  • Ուռուցքային մարկերներ
  • Վարակիչ և մակաբուծային հիվանդություններ

Մենք մշակել ենք լաբորատոր ցուցանիշների առցանց շտեմարան, որը կօգնի Ձեզ հասկանալու յուրաքանչյուր լաբորատոր թեստի էությունը և ստացված արդյունքների նշանակությունը:

Հաճախակի տրվող հարցեր